ՊՆ-ն նոր վարժական հավաքներ է նախատեսում

Լուրեր

15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և տրանսպորտային միջոցներ ներգրավել ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից։ Պաշտպանության նախարարության մշակած նախագիծն այսօր հրապարակվել է e-draft հարթակում, որտեղ սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:

Ըստ նախագծի` վարժական հավաքներին այս անգամ ներգրավելու է մինչև 2352 քաղաքացի, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 110-ը` ավագ ենթասպայական կազմից, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններից՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով։

Վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

2023 թվականի օգոստոսի 1 – 25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի օգոստոսի 3 – 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,

2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի սեպտեմբերի 4 – 28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Նախագծում նաև նշվում է, որ վարժական հավաքների ապահովման համար օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավվելու է մինչև 205 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։

Ըստ հիմնավորման` նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:

Անի Թամրազյան