Բաքուն դժգոհել է ՀՀ-ում ԵՄ դեսպանի հայտարարություններից՝ մեղադրելով Ադրբեջանի «ներքին գործերին խառնվելու մեջ»

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Պաշտոնական Բաքվին դուր չեն եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի՝Արցախի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման ու դրա համար միջազգային մեխանիզմի ստեղծման մասին նախօրեին արված հայտարարությունները։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ «Ադրբեջանի նեքին գործերին խառնվելու՝ ԵՄ-ի փորձերն անընդունելի են»։

«Եվրամիության դեսպանի այս հայտարարությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հակառակ՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ են, անընդունելի են։ Ոչ ոք չպետք է միջամտի հայ բնակիչների հետ երկխոսության ադրբեջանական կողմի ջանքերին, պետք է վերջ տրվի մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններին»,- հայտարարել է Հաջիզադեն։

Բաքվի արձագանքն ուշագրավ է նրանով, որ մայիսի 14-ի Բրյուսելում հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է Արցախի հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը քննարկել ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպմանը։

Մասնավորապես, հանդիպումից հետո Միշելը հայտարարել էր, որ շարունակվել են բանակցությունները «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ»՝ նշելով, որ խրախուսել է Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման գործում՝ նպատակ ունենալով երաշխավորել բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։

Էմմա Չոբանյան