ԵՄ-ն հաստատել է երրորդ երկրների դեմ պատժամիջոցների ծրագրերը, որոնք օգնում են ՌԴ-ին ապրանքների մատակարարման հարցում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կպարունակի միջոցներ երրորդ երկրների դեմ, որոնք օգնում են ՌԴ-ին պատերազմ վարել Ուկրաինայի դեմ, գրում է Euronews-ը։

Ըստ ֆոն դեր Լեյենի՝ Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված միջոցները, ըստ էության, «նախազգուշացում են, որ մենք լրջորեն ենք վերաբերվում մեր պատժամիջոցներին, որ մենք կարող ենք արգելել արտահանել որոշ ապրանքներ երրորդ երկրներ, եթե կան հստակ ապացույցներ, որ դա պատժամիջոցների շրջանցում է և դեպի Ռուսաստան մատակարարումներ»։

«Մենք տեսնում ենք, որ կա անհամապատասխանություն այն ամենի միջև, ինչ սկսվում է Եվրամիությունից, տարանցումով անցնում է Ռուսաստանով, այնուհետև հայտնվում է երրորդ երկրում: Եվ հետևաբար, մենք որպես զսպող միջոց քննարկում ենք այն հարցը՝ արդյո՞ք պետք է լինի նման տարանցման արգելք»,- բացատրել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչպես է աշխատելու այս մեխանիզմը, միայն նշել է, որ խոսքը «մի քանի անցակետերի» մասին է, որոնք կպահպանեն սահմանափակումները։

Նա նաև հավելել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ընդլայնել ԵՄ ապրանքների ցանկը, որոնք արգելված են Ռուսաստանի տարածքով տարանցման համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիությունից ավելի քան մեկ միլիարդ եվրո արժողությամբ ապրանքներն «անհետացել» են՝ Ռուսաստանի տարածքով դեպի Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան վերջնական հասցեատերերին տարանցման ճանապարհին։ Խոսքը, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների մասին է, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան՝ Ուկրաինա ռուսական զինված ներխուժման ֆոնին Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով։

Տաթև Ֆռանգյան