Զելենսկին ավարտել է շրջագայությունն Արևմտյան Եվրոպայում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան կստանա ավելի շատ զենք, քաղաքական աջակցություն և պաշտպանություն ժողովրդի համար, գրում է Euronews-ը։
Վլադիմիր Զելենսկին իր շրջագայությունը Արևմտյան Եվրոպայով ավարտել է Շեկերսում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի պաշտոնական նստավայրում։ Ուկրաինայի նախագահը ավելի շատ ռազմական օգնություն է խնդրել Լոնդոնից, Փարիզից, Բեռլինից և Հռոմից, և նրա խոսքով՝ ստացել է այն:

«3 երկար օր, և մեր մարտիկները, մեր պետությունն ավելի հզոր են դառնում։ Համոզված եմ՝ շատ ավելի ուժեղ։ Տուն ենք վերադառնում պաշտպանական նոր փաթեթով՝ ավելի շատ նոր, հզոր զենք ռազմաճակատի համար, ավելի շատ պաշտպանություն մեր մարդկանց համար։ Ավելի շատ քաղաքական աջակցություն»,- հայտարարել է Զելենսկին։

Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ հետ հակամարտությունում։

«Մենք վճռել ենք նոր սպառազինություն մատակարարել։ Մենք նաև որոշել ենք երկրի արևելքում ուկրաինացիների հետ միասին ստեղծել միավորումներ զորքերի պատրաստման, գումարտակների պատրաստման համար, որոնք կառաջնորդեն հակահարձակումը և դիմադրությունը, ինչպես նաև՝ տեխնիկա, հրազեն վերանորոգելու համար, քանի որ Ուկրաինան նաև դրա կարիքն ունի»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակը զգուշացրել է, որ Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են իրենց պաշտպանական գործընկերությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանը շարունակում է մնալ Կրեմլի գլխավոր ռազմական մատակարարը։