Գրիգորի Խաչատուրովի կալանքը 3 ամսով երկարաձգվել է

Լուրեր

25.06.2026 | 18:33
ՄԻՊ-ը հանդիպել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցեր բարձրաձայնող անձանց
25.06.2026 | 18:24
Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում հանդիպել է Զելենսկիի ներկայացուցիչներին
25.06.2026 | 18:19
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
25.06.2026 | 18:10
Միքայել արքեպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // Վենեսուելայում 10,000 մարդ անհետ կորել է․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 18:02
Կարևոր է օգտագործել առկա հնարավորությունները՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ավարտելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ
25.06.2026 | 17:58
ՔՊ վարչության նիստ է հրավիրել․ այսօր կհաստատվի ԱԺ նախագահի թեկնածուն․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 17:53
Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները
25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի և ևս 12 անձի գործով դատական նիստը, որի ընթացքում դատավոր Արամ Գրիգորյանը որոշում կայացրեց ևս երեք ամսով երկարաձգել Խաչատուրովի կալանավորման ժամկետը։

Ավելի քան 5 ժամ ընթացող նիստի ժամանակ վատացավ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը։ Դատարան հրավիրվեց շտապօգնության բրիգադ։

Նիստի ողջ ընթացքում դատարանի բակում հավաքված էին Խաչատուրովի աջակիցները, որոնք ի նշան բողոքի՝ պարբերաբար բարձրախոսով հորդորում էին ազատ արձակել նախկին հրամանատարին։

Պաշտպանական կողմը Խաչատուրովի կալանքը քաղաքական է որակում, հայտարարելով, թե նա նիստի ընթացքում պետք է ազատ լիներ.

«Դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն էր կատարում: Մեր կողմից փորձ էր կատարվել՝ կանխել այդ հանցագործությունը, սակայն վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է: Գրիգորի Խաչատուրովը 16:45-ից հանդիսանում էր ազատ մարդ, այսինքն՝ կալանքի որոշման ժամկետը լրացել էր, սակայն դատարանը ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ, այն դեպքում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէր։ Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ: Այդ գործողությունները բարձրաձայնելու հետևանքով ինձ դատական նիստերի վարույթից հեռացրին առանց պատճառաբանելու, թե ինչու են ինձ հեռացնում»,- նիստի ընդմիջման ընթացքում դատարանի բակում հայտարարել էր պաշտպան Միհրան Պողոսյանը։

Այս հիմքով պաշտպանական կողմը ցանկանում էր դատավորին ինքնաբացարկ հայտնել, սակայն, ըստ Պողոսյանի, դատավորը թույլ չէր տալիս այդ միջնորդությամբ հանդես գալ:

«Սա աննախադեպ իրավիճակ է»,- մեկնաբանում է պաշտպանը։

Հիշեցնենք՝ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի:

Ռոզա Վարդանյան