Սարգսյանների ընտանիքն այսօր գործող իշխանությունների քաղաքական հակառակորդների շարքում է. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին նախագահների հանդեպ աշխարհում առանձնահատուկ ակնածանք կա, բայց նաեւ՝ առանձնահատուկ ուշադրություն․ հանրությունը հետեւում է նրանց յուրաքանչյուր քայլին, եւ յուրաքանչյուր զանցանք մեծ հանցանքից ավելի աղմուկ է բարձրացնում։ Մեզանում թեեւ նախկին նախագահների, նրանց ընտանիքների կյանքին ու գործունեությանն ուշիուշով հետեւել ենք ու լուսաբանել, բայց նրանց նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, նրանք անգամ հարցաքննությունների չեն հրավիրվել։ Երեկ ՀՀ իրավապահները խախտեցին այդ տաբուն։ Նախ խուզարկեցին Սերժ Սարգսյանի մի եղբորը․ ապօրինի զենք փնտրելով եւ չհայտնաբերելով՝ բաց թողեցին։ Ապա Պետեկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունը քրեական գործ հարուցեց մյուս եղբոր՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ, Քրեական օրենսգրքի 314․ 3-րդ՝ «Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը», եւ 310․1-ին՝ «Ապօրինի հարստանալը» հոդվածներով։ Մեկը նախատեսում է 3-6 տարի ազատազրկում, մյուսը՝ 2-4 տարի։ Ընդ որում՝ մեղադրանքներում նշված են ոչ միայն Լեւոն Սարգսյանի, այլեւ նրա որդու եւ դստեր անունները։ Վստահ ենք, որ այս լուրը մեր հասարակության մեծ մասը ոգեւորությամբ կընդունի՝ որպես արդարության հաստատմանն ու արդարադատության հաղթանակին ուղղված խոշոր քայլ։ Իսկապես՝ գուցե ժամանակն է, որ մեր երկրում բոլորը, այդ թվում՝ ամենապաշտպանված անձինք, մասնավորապես՝ երկրի ղեկավարի ընտանիքի անդամները, հասկանան, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ բոլորի գլխին մի օր կարող է իջնել արդարադատության սուրը։ Բայց արժե նաեւ հիշել, որ Սարգսյանների ընտանիքն այսօր գործող իշխանությունների քաղաքական հակառակորդների շարքում է, ուստի պետք է օրենքի բառն ու տառը խստորեն պահպանվեն, եւ մեղադրանքներն առաջադրելիս վրիժառության զգացումով չառաջնորդվեն։ 

Շարունակությունը՝ օրաթերթի այսօրվա համարում