Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն Երևանում, Սյունիքում և այլ մարզերում

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

2023 թվականի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն մայիսի 15-ից 26-ը Երևանում, ինչպես նաև Սյունիքում և այլ մարզերում․ տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։

Եվրոպայի օրվա միջոցառումներն այս տարի կանցկացվեն՝ կարևորելով «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը, երիտասարդների հմտությունները և եվրոպական մշակույթը:

Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվելու է Երևանի կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) մայիսի 16-ից 22-ը։ Մուտքն անվճար է և ազատ հանրության համար։ Կցուցադրվեն Հայաստանում հավատարմագրված` (նստավայր ունեցող) ԵՄ անդամ պետությունների արտադրության 13 մրցանակակիր ֆիլմեր՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին և 19-ին Սյունիքում տեղի կունենան միջոցառումներ։ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան:

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին ժամը` 15:30-ից Կապանում կկայանա  տոնավաճառ, որի ընթացքում «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ֆինանսավորմամբ ավելի քան 20 ծրարգրեր  կներկայացնեն սյունեցիների կենսապայմանների համար դրական ազդեցությունը տարբեր ոլորտներում: Տոնավաճառի ընթացքում տեղի կունենան նաև տեղական մշակութային ներկայացումներ և ռոք համերգ, ինչպես նաև մրցույթներ՝ նշելու և հանրությանն իրազեկելու Եվրոպական միության մասին։

Հաջորդ օրը՝ մայիսի 19-ը, նվիրված է Գորիսում անցկացվելիք թեմատիկ քննարկումներին՝  ուղղված ինչպես սոցիալական աշխատողներին, այնպես էլ երիտասարդներին։

ԵՄ դեսպանի հետ միասին, այս միջոցառումների համար Սյունիք կմեկնեն «Եվրոպայի թիմ»-ի ավելի քան 13 պետությունները ներկայացնող դեսպաններ և/կամ այլ ներկայացուցիչներ:

Լրացուցիչ միջոցառումներ մարզերում կազմակերպվել են Երիտասարդ եվրոպացի դեսպանների կողմից՝ իրենց համայնքներում, և հիմնականում կենտրոնացած են այս տարվա «Հմտությունների տարի» համաշխարհային թեմայի վրա: