Փաշինյանը համաձայնե՞լ է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Բրյուսելյան բանակցությունների մանրամասները․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:09
«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր
24.02.2026 | 13:00
Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:50
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:46
ԱՄՆ-ն և Ռուսաստանը Ժնևում քննարկել են միջուկային զենքի մասին պայմանագիրը
24.02.2026 | 12:34
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել հեղինակավոր մրցաշարում
24.02.2026 | 12:28
«Բուդյո-Գլիմտի» մարզիչ․ Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, բայց նրա խաղի ինտենսիվությունը շատ բարձր է
24.02.2026 | 12:19
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 12:17
2 նախագահ, մեկ վարչապետ, մեկ պատգամավոր և այլք․ ովքեր 2025-ին հայտնվեցին ամբաստանյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:11
Երկրաշարժ՝ Մասիսից ոչ հեռու // ՔՊ-ական պատգամավորը դատի է տվել քաղաքագետին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ Բրյուսելում վերահաստատել են ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ Եռակողմ հանդիպումից հետո այս մասին երեկ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ պետությունների ղեկավարները տարածքային ամբողջականությունները ճանաչելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ըստ որի՝ Հայաստանի սուվերեն տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։ Քարտեզագետն արձանագրում է՝ այսպիսով Արցախը, ստացվում է, դիտարկվում է Ադրբեջանի մաս։ «Եթե այդպիսի թվեր են նշված, դա ներառում է նաև Արցախը, առանց Արցախի այդ տարածքը կլիներ 82 հազար 200 ք/կմ, քանի որ առնվազան ԼՂԻՄ տարածքը 4400 ք/կմ է»,-ասում է քարտեզագետ Սամվել Մելիքսեթյանը։
Նիկոլ Փաշինյանը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին էր հայտարարում, որ շանս չկա, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում։
Քարտեզագետները մտահագություն են հայտնում՝ նշելով, որ Միշելի հայտարարությունում անդրադարձ չկա 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությանը։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը չի կարծում, որ Ալիևը զորքերը հետ քաշելու որոշում կկայացնի։
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ չի հստակեցնում՝ երաշխիքներ կա՞ն, որ ադրբեջանական զորքերը դուրս կգան հայկական տարածքներից։ Ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Միշելի հայտարարությունն այն մասին է, որ Փաշինյանը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի վրա։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երեկ պայմանավորվածություն են ձեռք բերել վերսկսել սահմանզատման հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպումները՝ առանց ժամանակակգրության հստակեցման։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան