Կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք այսպես. Բաբայանը 5 կետեր առանձնացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:45
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

Առաջին հերթին ես խնդրում եմ, որ մենք պատասխան ստանանք, «չէ»-ն էլ է պատասխան, «հա»-ն էլ է պատասխան: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրային հավաքի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին՝ ասաց Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ հավաքի մասնակիցները պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար, որը խոստանում է իրականացնել որոշակի քայլեր:

բոլորիս մտահոգում է, և մենք պարտավոր ենք մեր երկիրը ազատ, անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտում հանրային հավաքում հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը:

«Մի խումբ մարդիկ լավ չեն գիտակցում, մտածում են հավաքներ ենք անում, մրցակցություն է իշխանության համար: Որևէ մրցակցություն չկա, որևէ խնդիր չունենք, ունենք շատ լուրջ խնդիր, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք կողքից դիտորդի դերում լինեն:

Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86 600 քառակուսի կմ տարած ունի, որի մեջ ընդգրկված է Ղարաբաղը, և Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը: Դա իր իրավունքն է: Ես երկու տարի խոսում եմ, թե ինչ խնդիրներ ունենք, և ոնց պետք է լուծենք: Բոլորը ասում են՝ էս մեկը Նիկոլի մարդն է, էն մեկը եկել է չգիտեմ ում փրկի: Իշխանությունն ընդհանրապես որևէ արձագանք չունի այդ խնդիրներին: Հիմա փորձում ենք բոլորս փրկիչ ձևանալ: Կամ էլ ձևակերպել են հետևյալ կերպ՝ պայքարել մինչև վերջ: Ինչի համար, ինչ նպատակ ենք հետապնդում, այդ պայքարն ուր է տանում մեզ, ոչ ոք չի ասում:

Ինչի՞ համար ենք պայքարում. Մեզ որևէ պայքար պետք չի, մենք պետք է ապրենք, արարենք, ստեղծենք, ստեղածագործենք և լինենք պաշտպանված: Սա է մեր ապագան»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը ձևակերպեց 5 կետերը, որոնք անհապաղ պետք է կատարվեն. «Առաջինը մեր պաշտպանությունն է, քանի որ առանց պաշտպանության ոչինչ չենք կարող անել: Պաշտպանությունը պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակով, ոչ թե խմբերով, ջոկատներով: Երկրորդը մեր դեմոգրաֆիան վերականգնելն է, որ տնտեսությունը զարգացնենք, ծնելիությանը զարկ տանք:

Երրորդը թոշակառուների խնդիրը լուծելն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերենք, երկիրը պետք է լինի զարգացող, տնտեսությունը գործի, հակառակ դեպքում այստեղ չենք կարողանալու ապրել: Եթե մենք չենք կարողանում այդ հարցերը լուծել, մենք կորցնելու ենք Արցախը:

Այն խնդիրները, որ ես ձևակերպել եմ 5 կետից բաղկացած, 100 օրում պետք է կատարենք, եթե մեզ տան այդ հնարավորությունը: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք բոլորի նման սուտասան ենք: Ես վստահ եմ, որ կատարելու ենք»,-հայտարարեց Սամվել Բաբայանը:

Նա անդրադարձավ տեսակետին, որ շատերն առաջարկում են ուժային կռույցների վերահսկողությունը չտալ Սամվել Բաբայանին. «Բայց եթե ուժայինը չկա, մեր պաշտպանությունը չկա, մեր ներքին խնդիրները չենք կարողանում կարգավորել, հարց է ծագում՝ ես գալիս եմ պաշտոն ստանալո՞ւ: Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես գալիս եմ անկեղծ ձեզ ծառայելու: Հնարավորությունը կստեղծվի, կծառայենք ձեզ, երկիրը կտանենք ճիշտ ճանապարհով, ապագա կունենանք Արցախում»:

Սավվել Բաբայանը կոչ արեց չընկրկել, մինչև վերջ կանգնել. «Ինչքան էլ անձրև լինի, դժվար լինի, երկար ենք կանգնելու և պարտադրելու ենք, որ բոլոր խնդիրները լուծվի: Խնդրում եմ, որ համբերատար լինեք, կարողանանք այս խնդիրները լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում։