Վրաստանը մի քանի ռուսական ավիաընկերություններից դիմումներ է ստացել թռիչքներ իրականացնելու համար

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական մի քանի ավիաընկերություններից հայտեր է ստացել երկու երկրների միջև կանոնավոր չվերթներ իրականացնելու համար, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Յուրաքանչյուր դիմումի համար որոշում կկայացվի ավիաընկերությունների կամ նրանց օդանավերի ներկայիս կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո՝ կապված սահմանված միջազգային պատժամիջոցների հետ։ Վրաստանը հաստատակամորեն հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև թռիչքները կիրականացվեն միայն այն ավիաընկերությունների և ինքնաթիռների կողմից, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք հավելել են, որ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը խորհրդակցում և ուսումնասիրում է այն երկրների օրինակները, որոնք հետևում են պատժամիջոցներին և միևնույն ժամանակ ուղիղ օդային կապ ունեն Ռուսաստանի հետ։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով չեղարկել էր 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, բացառությամբ այն անձանց, ովքեր Ռուսաստանի Դաշնություն են մտել աշխատանքային գործունեության նպատակով։