Տիգրան Ավինյանը մի շարք հանձնարարականներ տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ընթանում է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստը։ Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մի շարք հանձնարարականներ տվեց։

«Դեռևս 2019 թվականին ձևավորված ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդն ուներ որոշումներ, որոնցով առաջարկում էր մանկապարտեզներում երկարօրյա ռեժիմի հնարավորություն ստեղծել,- նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ -Ես կարծում եմ, սա լավ հնարավորություն է մեզ համար քննարկելու: Կլինի հավելյալ վճարով, կլինի՝ չգիտեմ․․․ դա արդեն քննարկումների արդյունքում կհասկանանք, բայց կարծում եմ, որ ծնողներին, ովքեր աշխատում են, պետք է տալ հնարավորություն՝ երեխաներին աշխատանքային ժամերից հետո վերցնել մանկապարտեզներից»։

Նա նաև առաջարկեց հավաք անցկացնել մասնավոր մանկապարտեզների հետ։

«Մեթոդաբանության քննարկում անել, որովհետև կան մասնավոր մանկապարտեզներ, որոնց փորձը կարելի է ներդնել մեր համակարգում։ Ես հիշում եմ, որ վերջերս մանկապարտեզներից մեկը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել, բայց մի փոքր ավելի համապարփակ է պետք նայել, որովհետև այդ մեկ մանկապարտեզը չի, կան այլ մանկապարտեզներ, որոնց հետ քննարկումը, մեթոդաբանության փոփոխության մշակումը վստահաբար մեզ չի խանգարի։ Մեզ մոտ առհասարակ կրթության որակի հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք, ու անկախ նրանից՝ Երևանի քաղաքապետարանի կազմակերպական դերը բովանդակային առումով ինչ է, կարծում եմ, կարող ենք պրոակտիվ լինել, աշխատել ԿԳՄՍՆ-ի հետ, որպեսզի մեր առաջարկները՝ որպես առաջնային օղակ, ներկայացնենք այդ բովանդակությունը լրամշակելու»,- նշեց փոխքաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կճշգրտի մայրաքաղաքի սահմանները: Փոխքաղաքապետը հանձնարարեց այս և քաղաքաշինական մյուս ծրագրերում աշխատանքները կազմակերպել մեկ ընդհանուր սկզբունքով՝ օգտագործելով էլեկտրոնային GIS (աշխարհագրականն տեղեկատվական համակարգ) համակարգը:

Կադաստրի կոմիտեի հետ համայնքը կքննարկի նաև Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշգրտման ու չափագրման խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում։