Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՀՊՏՀ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովին

Լուրեր

06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Հարավային և Արևելյան Եվրոպայի ու Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցացիայի (ASECU) կողմից կազմակերպված «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Աշխարհաքաղաքական առկա իրավիճակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով Կլոր սեղան քննարկմանը: Քննարկմամը մասնակցել է նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և կառավարության այլ անդամներ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի շրջանակում քննարկվել է համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների ազդեցությունը տարբեր երկրների զարգացման առաջնահերթությունների և ռազմավարության վրա, թե ինչպես է այդ ամենն ազդում տնտեսական քաղաքականության նոր գործիքակազմի, նոր մեթոդների և տնտեսության կազմակերպման նոր մոտեցումների գործադրման վրա և ինչպիսի արդյունավետ լուծման ուղիների է հնարավոր գտնել:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել է. «Քննարկվող թեման շատ կարևոր է և շատ ուրախ եմ, որ այն պետք է շարունակություն ունենա: Թեման վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ աշխարհի բոլոր երկրներին, որովհետև այն իրավիճակը, որում հայտնվել ենք, բոլորովին նոր է հատկապես մեզ՝ տնտեսագետներիս և այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են իրենց երկրների տնտեսական քաղաքականության և զարգացման համար: Աշխարհը փոխվում է, մոտեցումները փոխվում են, և մենք չենք կարող ետ մնալ այդ գործընթացներից: Այն մոտեցումները, որ կային տարիներ առաջ, այլևս արդիական չեն: COVID-ը, ըստ էության, արմատականորեն փոխեց մեր պատկերացումները երկրի տնտեսական զարգացման մասին: Այդ ամենի հետևանքով լրիվ նոր սկզբունքներով նոր քաղաքականություն էր վարվում:

Մեր երկրի պարագայում նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ: Այս ամենը փոխեց մեր իրականությունը, և մենք չենք կարող հաշվի չնստել և չհարմարվել այդ ամենի հետ:

Համոզված եմ, որ նման քննարկումները կարող են օգնել գտնել պատասխաններ բոլորիս հետաքրքրող հարցերին, և հատկապես հիմնական հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկայում, ինչպիսի՞ ռազմավարական խնդիրներ ունենք մենք, որ պետք է լուծենք:

Շատ դեպքերում, երբ փորձում ենք կենտրոնանալ միայն այսօրվա խնդիրների վրա, հարց է առաջանում՝ արդյոք այդ խնդիրներն այսօր լուծելով մենք խնդիրներ չե՞նք առաջացնի վաղվա կամ մյուս օրվա համար:

Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքում տեղի ունեցող գործընթացները կառավարելի են և ձեռք բերված արդյունքները, որի մասին մենք հրապարակավ խոսում և բարձրաձայնում ենք՝ ոչ միայն նրա համար են, որ մեզ ոգևորեն, այլևս մեզ պետք է անհանգստացնեն և մտածելու տեղիք տան: Մենք, հաշվի առնելով այս իրավիճակը, պետք է մտածենք, թե վաղն ինչպես ենք կարողանալու ապահովել այն խնդիրների լուծումները, որոնց մասին գրված է կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Ցանկանում եմ ասել՝ թվերը թվեր, որոնք իհարկե լավն են, որոնց մասին մենք կարող ենք շատ խոսել, սակայն պետք է խորանալ այդ թվերի մեջ՝ հասկանալու համար միտումները և փորձել հասկանալ, թե այդ միտումների տրամաբանությունն այդպես կշարունակվի, թե ոչ: Մի կարևոր հանգամանք ևս կա: Իրականում, գաղտնիք չէ, որ համաշխարհային խաղի կանոնների մշակման գործում մեր երկրի մասնակցությունը շատ քիչ է կամ անհամեմատ փոքր է: Սակայն այդ միտումների մեջ հիմա զգացվում է այն, որ երկրները ձգտում են ավելի ինքնուրույն դառնալ: Այս ամենի գնահատականը ևս պետք է փորձել տալ: Դա հնարավոր է պայմանավորված է նրանով, որ COVID-ի ժամանակ, ըստ էության, բոլորս մեկուսացվեցինք, և ամեն մեկս սկսեցինք մեր խնդիրները լուծել: Իհարկե, առողջապահական առումով գլոբալիզացիան օգնեց, և ի վերջո երկրագնդի բնակչությունը COVID-ի խնդիրները լուծելու համար միասնական գործողություններով դուրս եկավ, բայց հետագա տնտեսական բարդ իրավիճակը հաղթահարելու ճանապարհն ամեն երկիր յուրովի ընտրեց: Մենք սրան ևս պետք է պատրաստ լինենք: Մեզ բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում և հաջողություններ»: