Դժվար է հավատալ, որ Էրդողանը հանգիստ կհեռանա․ Reuters

Լուրեր

13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
Բոլորը

Դժվար է հավատալ, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի իր պարտությունն ու հանգիստ կլքի պաշտոնը։ Այս մասին ասվում է Reuters-ի վերլուծության մեջ, որը ներկայացնում է Gercek news-ը։

«Դժվար է հավատալ, որ մոլեգնած քաղաքական գործիչը, որը կառավարել է Թուրքիան հզոր բազուկով, բարեհաճորեն կընդունի պարտությունը և հանգիստ կհեռանա պաշտոնից»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ անորոշություն, անհանգստություն, ակնկալիք և լարվածություն կա, թե ընտրություններն ինչ արդյունքներ կարող են ունենալ Եվրոպայի երկրորդ ամենամեծ՝ 85 միլիոնանոց երկրի համար։

Ըստ հոդվածագրի՝ «նրանք, որոնք հետևել են Էրդողանի վերելքին վերջին երեք տասնամյակների ընթացքում, պնդում են, որ նա ամեն կերպ պայքարելու է իշխանությունը պահպանելու համար, և որ նա կարող է օգտագործել պետական ռեսուրսները ի շահ իրեն՝ չնչին հաղթանակ կորզելու կամ ցանկացած նեղ պարտություն վիճարկելու համար։

«Նա կվիճարկի արդյունքները, եթե դրանք իր օգտին չլինեն՝ տարբերությունը փոքր լինի, բայց նա շատ բան չի կարող անել, եթե ընդդիմությունը ջախջախիչ հաղթանակ տանի: Նա գտնվում է իր քաղաքական կարիերայի ամենաթույլ կետում»,-լրատվամիջոցը մեջբերում է լրագրող Կադրի Գյուրսելին։

Էրդողանի կողմից արդյունքների հնարավոր վիճարկման վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին՝ Թուրքիայի նախագահականի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ խախտումների դեպքում կդիմեն ընտրական խորհուրդ։

«Բայց եթե ընտրություններում պարտվի, «նա չի լքի պաշտոնը» ասելը բոլորովին անիմաստ և անհիմն է»,- ասել է նա։

Հավելենք, որ Թուրքիայի համապետական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան