«Մենք չենք դիմել «Եվրատեսիլ»-ին, թող ցույց տան գրավոր դիմումը»․ Զելենսկու խոսնակի հերքումը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

BBC-ի ուկրաինական ծառայությունն Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին խնդրել է պարզաբանել՝ արդյո՞ք Զելենսկին դիմել է «Եվրատեսիլ»-ին՝ մրցույթի ընթացքում ելույթ ունենալու խնդրանքով, ինչը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, մերժվել է։

Նիկիֆորովն ավելի վաղ Facebook-ում գրել էր, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին չի դիմել Զելենսկու՝ մրցույթի եզրափակիչ կամ որևէ այլ փուլում ելույթ ունենալու առաջարկով։

«Այստեղ հարց է առաջանում կազմակերպիչներին, թե ո՞վ է նրանց կոնտակտային անձը և ո՞վ կարող էր դիմել։ Կրկնում եմ, որ ուկրաինական կողմը և նախագահի աշխատակազմը պաշտոնապես նման խնդրանք չեն ներկայացրել»,- BBC-ին ասել է Նիկիֆորովը։

Նրա խոսքով՝ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները պետք է տան այն մարդու անունը, ով, ըստ իրենց վարկածի, դիմել է իրենց, և եթե այդպիսին կա, ցույց տան գրավոր դիմումը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմում BBC-ի ուկրաինական ծառայության զրուցակիցներից մեկը չի բացառել, որ մրցույթի ուկրաինական պատվիրակությունից որևէ մեկը կարող էր խոսել Զելենսկու ուղերձի հիպոթետիկ հնարավորության մասին, և կազմակերպիչները դա ընդունել են որպես պաշտոնական խնդրանք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եվրատեսիլ 2023» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ մերժել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեսաուղերձով ելույթ ունենալ երաժշտական մրցույթի եզրափակիչի ժամանակ և կոչ անել 160 միլիոն հանդիսատեսին՝ աջակցել Կիևին ռուսական ագրեսիայի դեմ։

Տաթև Ֆռանգյան