Մեր պահանջն է՝ Ադրբեջանը պետք է դուրս բերի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքից․ Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱՄՆ Պետդեպին

Լուրեր

06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Բոլորը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելի հայտարարություններին։ Նա, մասնավորապես, թվիթերյան գրառմամբ նշել է, որ սահմանին տեղի է ունեցել Ադրբեջանի հերթական ագրեսիան։

«Նախ՝ դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը, որը հայտնի է ԻԼԻՊ-ի նման մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը։ Մեր պահանջն է՝ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։ Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»,- գրել է Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ ճեպազրույցում Պատելը, անդրադառնալով Սոքթի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիային, ասել է, որ «այդպիսի բռնությունը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի խաղաղություն»։

«Երկու երկրների առաջնորդներին կոչ ենք անում, երբ հավաքվեն Բրյուսելում մայիսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հեռացնել սահմանի երկայնքով, ինչպես քննարկվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Վաշինգտոնում հյուրընկալված բանակցությունների ընթացքում»,- նշել էր Պետքարտուղարության փոխխոսնակը։

Էմմա Չոբանյան