ԵՄ-ն փորձում է Պեկինին համոզել` ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել պատերազմի հարցում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները ուրբաթ կհանդիպեն Ստոկհոլմում՝ քննարկելու Եվրոպայի կախվածությունը Չինաստանից նվազեցնելու ընդհանուր մոտեցումը և Պեկինին համոզելու՝ ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս շաբաթվա սկզբին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանեց, որ Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունները գնալով ավելի են կոշտանում, քանի որ «Չինաստանի կողմից մրցակցությունն ավելի է ուժեղացել»։

Չինաստանի դժգոհությունն է առաջացրել ԵՄ առաջարկը՝ սահմանափակել որոշ տեխնոլոգիաների արտահանումը չինական ութ ընկերությունների կողմից, որոնք կասկածվում են դրանք Ռուսաստան մատակարարելու մեջ։

Այս շաբաթ եվրոպական շրջագայության ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը նախազգուշացրել է, որ Պեկինը կպատասխանի, եթե ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի:

Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետ Բեռլինում երկու ժամ տևած հանդիպումից հետո նրա գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Չինաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի հակամարտությունը դադարեցնելու համար։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան նույնպես Ցինի հետ խոսել է համաշխարհային խաղաղության և կայունության մեջ Չինաստանի կարևոր դերի մասին:

Ստոկհոլմում հանդիպումը չի ենթադրում որևէ կոնկրետ որոշում, նշում է AFP-ն, սակայն դրա մասնակիցները հույս ունեն, որ բանակցությունները կդրդեն ԵՄ-ին ավելի մեծ միասնության՝ հաղթահարելու Պեկինի ստեղծած խնդիրները։

Տաթև Ֆռանգյան