«Վագների» հիմնադիր Պրիգոժինը Շոյգուին Բախմուտ է հրավիրել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայության Telegram ալիքում նամակ է հայտնվել՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված կոչով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ներկայում «Վագների» ստորաբաժանումները վերահսկում են Բախմուտ բնակավայրի ավելի քան 95%-ը և շարունակում են գրոհը՝ այն ամբողջությամբ ազատագրելու համար: «Վագների» եզրերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները, հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ։ Հաշվի առնելով օպերատիվ ծանր իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններ վարելու Ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ ձեզ գալ Բախմուտ բնակավայրի տարածք, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ստորաբաժանումների հսկողության տակ, և ինքնուրույն գնահատել ստեղծված իրավիճակը։ Կանխավ շնորհակալ եմ, հուսով եմ՝ կհամաձայնեք»,- ասված է Պրիգոժինի անունից հրապարակված նամակում։


Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վագների» հիմնադիրը հայտարարել էր, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումները մայիսի 10-ին լքելու են Բախմուտը՝ «ծանր կորուստների և սպառազինության պակասի պատճառով»։

«Ազով» գնդի հիմնադիր, «Ազգային կորպուս» կուսակցության առաջնորդ Անդրեյ Բիլեցկին իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզի Բախմուտի մերձակայքում ջախջախել են ՌԴ ցամաքային զորքերի 72-րդ բրիգադի ստորաբաժանումները։