Ինչ է պատահել Լուկաշենկոյին․ Բելառուսի նախագահը, ըստ լրատվամիջոցների, վատառողջ է

Լուրեր

26.02.2026 | 11:11
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
Բոլորը

Բելառուսական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում թիվ մեկ քննարկման թեման Ալեքսանդր Լուկաշենկոյի առողջական վիճակն է. մայիսի 9-ին Մոսկվայում և Մինսկում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումների ժամանակ նա անառողջ տեսք ուներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բելառուսական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվայի շքերթում Լուկաշենկոն հյուծված տեսք ուներ, Կարմիր հրապարակում  չկարողանալով 300 մետր քայլել՝ ստիպված էր էլեկտրական մեքենա օգտագործել։ Նրա թևին վիրակապ էր նկատվում, որը սովորաբար դնում են կաթիլայինից հետո։ Բացի այդ, Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինի և Մոսկվա ժամանած մյուս նախագահների հետ  չի մասնակցել  ոչ պաշտոնական նախաճաշին։

Երեկոյան նա ժամանել է Մինսկ և, հակառակ ավանդույթի, ելույթ չի ունեցել  մայիսի 9-ի  հանդիսավոր արարողությանը։ Լուկաշենկոյի փոխարեն և նրա անունից ելույթ է ունեցել պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Մայիսի 9-ից հետո Լուկաշենկոն չի երևացել հանրության առաջ։ Նրա առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Լուկաշենկոն «որքան հնարավոր է շուտ պետք է հեռանար Մոսկվայից՝ Բելառուսում տոնական միջոցառումների մասնակցելու համար, իսկ նրա առողջական վիճակի մասին քննարկումները «չափազանց կոռեկտ չեն»:

«Զերկալո» հրատարակությունը հաշվարկել է, որ վերջին 10 տարիների ընթացքում Լուկաշենկոն և նրա ներկայացուցիչները միայն չորս անգամ են խոսել նրա առողջական վիճակի մասին։ 2013 և 2014 թվականներին նա ծնկների վիրահատության է ենթարկվել (կամ մեկ ծնկի երկու վիրահատության), իսկ 2020 թվականին նա ինքն է ասել, որ երկու անգամ առանց ախտանշանների կորոնավիրուսով է հիվանդացել։

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվյատլանա Տիխանովսկայան հայտարարություն է արել, որում ասվում է, որ եթե «Լուկաշենկոն վերջ», ապա Բելառուսը պարտավոր է կանխել «մեկ այլ բռնապետի կամ ռուս հովանավորյալի» ժամանումը, և նա պատրաստ է պատասխանատվություն ստանձնել դա թույլ չտալու համար։

Բելառուսի օրենսդրության համաձայն, եթե Ալեքսանդր Լուկաշենկոն մահանա կամ հրաժարական տա առողջական պատճառներով, նրա տեղը կզբաղեցնի Բելառուսի Ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահը։ Այժմ այս պաշտոնը զբաղեցնում է Նատալյա Կոչանովան։ Նա ստիպված կլինի երկրում արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել։