Միրզոյանը Պորտուգալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-պորտուգալական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման հարցում բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությանը, ինչպես նաև առևտրատնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարներին: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունն ու սադրանքները միտված են խաթարելու բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, ինչի դրսևորումն էին ՀՀ ինքնիշխան տարանքի նկատմամբ մայիսի 11-ի հերթական սադրիչ գործողությունները:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ միայն խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև բացահայտ արհամարհանք են միջազգային գործընկերների հստակ կոչերին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: