Դուբայի ավիացիոն իշխանություններն արգելել են Երևան-Դուբայ-Երևան չվերթի վայրէջքը
Քաղաքականություն
11.05.2023 | 19:43Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում։ Այս մասին գրել է «Fly One Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։
Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։
Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ- Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար»,- գրել է Անանյանը։