Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահական ընտրություններից թեկնածությունը հանած Ինջեին հրավիրել է միանալ ընդդիմադիր դաշինքին՝ Էրդողանի դեմ պայքարելու

Լուրեր

24.02.2026 | 19:29
Ձյան առատ տեղումների հետևանքով Երևանում ծառեր են տապալվել
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
24.02.2026 | 17:17
Ստացված եզրակացությունները պետք է պետկառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան․ ՀՀ վարչապետ
24.02.2026 | 17:10
Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ընդլայնել է․ սահմանափակումների տակ են հայտնվել նաև վրացական հեռուստաալիքներ
Բոլորը

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն  ընտրապայքարը լքած Մուհարեմ Իջեին հրավիրել է միանալ իրենց։

«Իմ կոչը մնում է ուժի մեջ։ Մի կողմ դնենք հին վրդովմունքներն ու դժգոհությունները։ Մենք ողջունում ենք պարոն Ինջեին Թուրքիայի սեղանի շուրջ։ Խնդրում եմ՝ եկե՛ք»,- գրել է Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը, այսօր հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը և դուրս է  գալիս ընտրապայքարից։

Որպես որոշման պատճառ նա նշել է իր նկատմամբ «ոչ համարժեք և չափից ավելի ճնշումը՝ տարբեր սադրանքների, մեղադրանքների և ապատեղեկատվության տեսքով»։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա մայիսի 14-ին։ Հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունները միավորվել են՝ ընտրություններում Էրդողանի 20-ամյա իշխանությունը տապալելու համար։

Էմմա Չոբանյան