Մեծ Բրիտանիան հաստատել է Կիևին մինչև 250 կմ հեռահարությամբ Storm Shadow հրթիռների մատակարարումը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է Կիևին Storm Shadow թևավոր հրթիռների փոխանցումը, որոնք նոր ներուժ են Ուկրաինայի համար՝ ավելի մեծ հեռահարության հարվածներ հասցնելու։ Այսօր ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում՝ Ուոլեսն այդ քայլն անվանել է կշռադատված և համաչափ պատասխան Ռուսաստանի կողմից իրականացվող էսկալացիային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հինգշաբթի ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան արդեն մի քանի Storm Shadow հրթիռներ է մատակարարել Ուկրաինային՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ այդ հրթիռների հեռահարությունը թույլ է տալիս խորը հարվածներ հասցնել Ուկրաինայի օկուպացված շրջանների տարածքին և 2014 թվականին բռնակցված Ղրիմին։

Մինչ այդ էլ, Բրիտանիան դարձել էր առաջին երկիրը, որը համաձայնել էր Ուկրաինային փոխանցել հիմնական մարտական տանկերը։

«Storm Shadow հրթիռների կիրառումը Ուկրաինային թույլ կտա հետ մղել ռուսական ուժերը Ուկրաինայի ինքնիշխան տարածքից։ Մենք պարզապես չենք կանգնի մի կողմ, քանի դեռ Ռուսաստանը սպանում է խաղաղ բնակիչներին։ Ռուսաստանը պետք է ընդունի, որ միայն իր գործողությունները հանգեցրին այն բանին, որ նման համակարգեր են տրամադրվել Ուկրաինային»,- ասել է Ուոլեսը։

Storm Shadow-ն ավիացիոն թևավոր հրթիռ է, որը մշակվել է Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի կողմից: Խոցման հեռահարությունն ավելի քան 250 կմ է, ինչը զգալիորեն գերազանցում է այն հրթիռների շառավիղը, որ մինչ այժմ մատակարարել են Ուկրաինայի արևմտյան գործընկերները։

Տաթև Ֆռանգյան