Ուկրաինային ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ հակագրոհ նախապատրաստելու համար․ Զելենսկի

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ուկրաինային ավելի շատ ժամանակ է պետք հակահարձակման նախապատրաստվելու համար, Ուկրաինայի Զինված ուժերը սպասում են արևմտյան զենքի խոստացված մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակի մարտական ստորաբաժանումները, որոնք վերապատրաստվել են ՆԱՏՕ-ի զինվորականների հետ, լիովին պատրաստ են, սակայն հրամանատարությունը սպասում է ևս մի քանի մատակարարումների, մասնավորապես՝ զրահատեխնիկայի, որոնք ժամանում են խմբաքանակներով։

«Մենք կարող ենք հարձակվել նրանով, ինչ արդեն ունենք, բայց մարդկային կորուստները հիմա մեծ կլինեն: Սա անընդունելի է: Հետևաբար, մենք դեռ պետք է սպասենք: Մեզ մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք»,- ասել է նա լրագրողներին:

Զելենսկիի խոսքով՝ Ռուսաստանն այս փուլում դեմ չէ իրավիճակը սառեցված հակամարտության վիճակ տեղափոխելուն, սակայն Ուկրաինան դա չի կարող թույլ տալ, հենց այդ պատճառով է հակահարձակման հաջողությունն այդքան կարևոր։

Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի ապագա հարվածի վայրը գաղտնի է պահվում. ռուսական բանակը, մինչդեռ, ամրապնդում է իր պաշտպանական դիրքերը 1450 կիլոմետր երկարությամբ՝ արևելքում Դոնեցկից և Լուգանսկից մինչև հարավում՝ Խերսոն և Զապորոժիե:

Տաթև Ֆռանգյան