Քըլըչդարօղլուն մոտ է Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջին փուլով հաղթանակին․ նոր սոցհարցում

Լուրեր

14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
Բոլորը

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ հանրահայտ սոցիոլոգիական ընկերությունը հայտնում է, որ ընդդիմության թեկնածուն մոտ է առաջին փուլում հաղթանակին, գրում է Bianet-ը։

Ըստ KONDA-ի այսօր հրապարակված հարցման արդյունքների՝ «Ազգային դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կապահովի ձայների 49,3 տոկոսը, եթե չկողմնորոշված ձայները, որոնք ներկայում կազմում են 7,8 տոկոս, համամասնորեն բաշխվեն։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանում է ձայների 43,7 տոկոսը։

Ըստ հարցումների՝ իշխող Ժողովրդական դաշինքը ստանում է 44,0%, Ազգային դաշինքը՝ 39,9%, Աշխատանքի և ազատության դաշինքը՝ 12,3% տոկոս։

Ժողովրդական դաշինքից Արդարություն և զարգացում կուսակցությունը ստացել է 35%, Ազգայնական շարժում կուսակցությունը՝ 8% ձայն։

Ընդդիմադիր Ազգային դաշինքից՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստանում է  27,3%, Լավ կուսակցությունը (İYİ)՝ 12,4%, մյուսները՝ 0.2%։ Քրդամետ Աշխատանքի և ազատության դաշինքից՝ Կանաչների ձախ կուսակցությունը ստանում է 10,5%, Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը (TİP)՝ 1,8% ձայն։

Նախագահական ընտրապայքարի մյուս թեկնածուներից Մուհարեմ Ինջեն ստացել է 2,2% , իսկ Սինան Օղանը՝ 4,8% ձայն։

Էմմա Չոբանյան