ԵՄ-ից դեպի Հայաստան տարանցվող ապրանքները ՌԴ-ում «անհետացել» են․ FT

Լուրեր

26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:11
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
Բոլորը

Եվրամիությունից ավելի քան մեկ միլիարդ եվրո արժողությամբ ապրանքներն «անհետացել» են՝ Ռուսաստանի տարածքով դեպի Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան վերջնական հասցեատերերին տարանցման ճանապարհին։ Խոսքը, այսպես կոչված, երկակի նշանակության ապրանքների մասին է, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան՝ Ուկրաինա ռուսական զինված ներխուժման ֆոնին Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, գրում է բրիտանական The Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով բաց աղբյուրները։

Ըստ աղբյուրի՝ ԵՄ-ից 2 մլրդ եվրոյի չափով արտահանումների պատահական ստուգումը ցույց է տվել, որ այս ծավալի միայն կեսն է հասել վերջնական հասցեատերերին, մնացած ապրանքները «մնացել» են Ռուսաստանում։ FT-ն ընդգծում է, որ խոսքը երկակի նշանակության ապրանքների մասին է, որոնք կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։

Արևմտյան պաշտոնյաների կարծիքով՝ այս ստվերային առևտրի հոսքերն օգնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պահպանել տնտեսությունը պատերազմի ժամանակաշրջանում։

FT-ի հրապարակման մեջ նշվում է, որ սույն ապրանքները կարող էին ներմուծվել ՌԴ անմիջապես ԵՄ-ից՝ այն պատրվակով, թե դրանք միայն տարանցվում են այդ երկրի տարածքով։ Մոսկվային հաջողվել է շրջանցել պատժամիջոցները՝ գործակալների, միջնորդների ու մատակարարների միջոցով ԵՄ մաքսային հայտարարագրերում սխալ ուղղություններ նշելով։ Արդյունքում ՌԴ-ն պահպանել է այնպիսի կարևոր ապրանքների հասանելիությունը, ինչպիսիք են ինքնաթիռների մասերը, օպտիկական սարքավորումներն ու գազային տուրբինները։

Համաձայն մի շարք կատեգորիաների ապրանքների ներմուծման տվյալների՝ ներառյալ գազային տուրբինները, զոդման սարքավորումները և ռադիոսարքավորումները, ԵՄ-ից այդ կատեգորիաներով ուղարկված ապրանքներից գրեթե ոչ մեկը չի հասել իր վերջնական նպատակակետին, նշում է The Financial Times-ը։

Տաթև Ֆռանգյան