Բաքուն փորձում է հետ կանգնել Քիշնևում Մակրոնի և Շոլցի մասնակցությամբ արդեն իսկ համաձայնեցված հանդիպումից

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Պաշտոնական Բաքուն փորձում է ձախողել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն համաձայնություն է տվել միայն մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպմանը, սակայն հունիսի 1-ին Քիշնևում քառակողմ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հանդիպմանը՝ դեռևս ոչ։

Հաջիզադեն ասել է, թե Ադրբեջանը համաձայնությունն է տվել Բրյուսելում հանդիպման անցկացմանը, որը պետք է կայանար դեռևս նախորդ տարի։

«Միաժամանակ, առաջարկվել է Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ անցկացնել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպում։ Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է հանդիպմանը մասնակցության հնարավորության մասին՝ պայմանով, որ այն չփոխարինի և չփոխի բրյուսելյան  ձևաչափը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ այս հանդիպման մանրամասների մասին հստակ տեղեկատվություն չի տրամադրվել, Քիշնևի հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռևս չկա»,- ասել է Հաջիզադեն։

Փաստորեն, Բաքուն հերթական անգամ դիմում է մանիպուլյացիների՝ փորձելով չեղարկել եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։

Նշենք, որ Քիշնևում արդեն իսկ համաձայնեցված հանդիպման մասին հայտարարել էր հենց Եվրոպական խորհուրդը։

«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ ձևաչափով։ Նրանց հանդիպումներն ուղեկցվելու են  նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպումով 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում»,- ասվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան