ԱՄՆ-ն առաջին անգամ Կիևին կփոխանցի ՌԴ-ից բռնագրավված ակտիվները

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդն առաջին անգամ թույլ է տվել Ուկրաինային փոխանցել ռուսաստանցի օլիգարխի ակտիվները, որոնք նրանից առգրավվել են պատժամիջոցները խախտելու համար, հայտնում է Reuters-ը։

Խոսքը ռուս ձեռնարկատեր Կոնստանտին Մալոֆեևի միջոցների մասին է։ 2022 թվականի ապրիլին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը նրան մեղադրել էր Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման համար Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու մեջ։ Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ Մալոֆեևը ֆինանսապես աջակցել է ռուսներին՝ Ղրիմում անջատողական տրամադրություններ հրահրելով։

Այդ ժամանակ Գարլանդը հայտնել է, որ «ամերիկյան ֆինանսական հաստատություններից մեկի հաշվից միլիոնավոր ակտիվներ են կալանավորվել՝ կապված Մալոֆեևի կողմից պատժամիջոցների խախտման հետ»։

2023 թվականի փետրվարին ԱՄՆ գլխավոր դատախազը թույլտվություն էր տվել այս գումարը փոխանցել Ուկրաինայի կարիքներին։ Նշվում է, որ մայիսի 10-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրաման է արձակել այդ միջոցների «առաջին փոխանցումն» իրականացնելու մասին։

«Չնայած սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները բռնագրավված ռուսական միջոցներ է ուղարկում Ուկրաինան վերականգնելու համար, այն վերջինը չի լինի»,- ասվում է Գարլանդի հայտարարության մեջ:

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դեռ չի հրապարակել այս փաստաթուղթը։

Տաթև Ֆռանգյան