«Վագները» վերահսկում է Բախմուտի 85%-ն ու դեռևս չի պատրաստվում հեռանալ․ Politico

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Politico պարբերականը, հղում անելով ամերիկյան վարչակազմում սեփական աղբյուրներին, փոխանցում է, որ «Վագների» վարձկանները նախկինի պես վերահսկում են Բախմուտի զգալի մասը, սպառազինության ու զենքի զգալի պաշարներ ունեն և չնայած մեծ կորուստներին՝ չեն ծրագրում քաղաքը թողնել։

Անցյալ շաբաթ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սպառնացել էր, որ իր վարձկանները կլքեն քաղաքը, քանի որ բանակի ղեկավարությունը նրանց զինամթերք չի տրամադրում։

Ավելի ուշ նա հայտարարեց, որ իր ուժերը կմնան Բախմուտում՝ հավելելով, որ վագներականներին խոստացել են բավարար քանակությամբ զինամթերք տրամադրել։ Հետո, սակայն, Պրիգոժինը կրկին դժգոհեց, որ այդ խոստումները չեն կատարվում, և խոստովանեց, որ Ուկրաինայի զինված ուժերին վերջին օրերին հաջողվել է հաջող հակահարված հասցնել։

Չնայած Պրիգոժինի՝ Բախմուտը լքելու սպառնալիքներին՝ նրա վարձկանները զբաղեցնում են քաղաքի տարածքի առնվազն 85%-ը, ասվում է Politico-ի հրապարակման մեջ։

Պարբերականի իրազեկ ամերիկյան աղբյուրներն անանունության պայմանով ասել են, որ իրենք ապացույցներ չունեն, որ վարձկանները պատրաստվում են հեռանալ Բախմուտից։

«Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ Բախմուտի մասին Պրիգոժինի վերջին հայտարարություններին վստահել չի կարելի և, ամենայն հավանականությամբ, դրանք անհրաժեշտ են եղել Ռուսաստանի պաշտպանական ապարատի արձագանքն առաջացնելու համար՝ ստիպելու Մոսկվային ավելի շատ զենք ուղարկել»,- գրում են հեղինակները։

Տաթև Ֆռանգյան