Սև ծովում ռուսական կործանիչը որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը․ ՌԴ դեսպանը Վարշավայի ԱԳՆ է կանչվել

Լուրեր

06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
Բոլորը

Վարշավայում Ռուսաստանի դեսպանը Լեհաստանի ԱԳ նախարարություն է կանչվել այն բանից հետո, երբ ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական պարեկային ինքնաթիռը։ Միջադեպի արդյունքում ինքնաթիռները դժվարությամբ են խուսափել բախումից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք խստորեն դատապարտում ենք ռուսական կողմի սադրիչ և ագրեսիվ պահվածքը, որը հանգեցրել է լուրջ միջազգային միջադեպի»,- Թվիթերում գրել է Լեհաստանի ԱԳՆ խոսնակ Լուկաշ Յասինան։

Ռուսական Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչն անցած ուրբաթ որսացել է Լեհաստանի սահմանապահ ինքնաթիռը, որը Ռումինիայի հետ սահմանի մոտակայքում՝ Սև ծովում պարեկություն էր իրականացնում:

Տեղեկացվում է, որ լեհական օդանավի թռիչքը ԵՄ երկրների համատեղ առաքելության մաս էր՝ սանձելու անօրինական միգրացիան, անօրինական ձկնորսությունը, ծովի աղտոտվածությունը և սահմանային այլ խախտումներ Սև ծովի արևմտյան մասում:

Ըստ Վարշավայի՝ ռուսական ինքնաթիռը մուտք է գործել այս գոտի առանց ռադիոկապի և մի քանի անգամ վտանգավոր հեռավորությամբ մոտեցել լեհական ինքնաթիռին, ինչը քիչ է մնացել՝ բախման պատճառ դառնա, և լեհ օդաչուները ժամանակավորապես կորցրել են օդանավի կառավարումը։

Միևնույն ժամանակ, չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ է կանչվել Լեհաստանի դեսպանը՝ կապված մեկ այլ միջադեպի հետ, երբ մայիսի 9-ին ուկրաինացի ակտիվիստները թույլ չեն տվել Վարշավայում Ռուսաստանի դեսպանին ծաղիկներ դնել զոհված խորհրդային զինվորների դամբարանին։

Լեհական ռադիոյի փոխանցմամբ՝ գերեզմանատան մուտքի դիմաց ակտիվիստները տեղադրել են Ուկրաինայի դրոշներ ու խաչեր՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվածների անուններով։

Տաթև Ֆռանգյան