Փաշինյանը որոշել է՝ ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի, ՊՊԾ-ի, ՊԵԿ-ի և ՔԿ-ի աշխատակիցները ռազմամարզական մրցումների կմասնակցեն․ բյուջեից շուրջ 50 մլն դրամ կհատկացվի

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ՊՆ-ի, ԱԱԾ-ի, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ՊՊԾ-ի, ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության աշխատակիցները պետք է թիմեր ձևավորեն և մրցեն ռազմամարզական խաղերում՝ ըստ իրենց մարզաձևերի: Որոշում կայացվել է Փաշինյանի մասնակցությամբ 2022 թվականի հունվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ։ Factor.am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման նախագծից։

«Ռազմամարզական խաղերի մրցաձևերը ընտրվել են հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում յուրաքանչյուր տարի այդ մրցաձևերից անցկացվում են մրցումներ և այդ մրցաձևերով Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցում են նաև միջազգային մրցաշարերի՝ մասնավորապես ԱՊՀ մանակից պետությունների պաշտպանության նախարարներին կից մարզական խորհրդի, ինչպես նաև ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) կողմից կազմակերպվող առաջնություններին»,-կարդում ենք նախագծի հիմնավորման բաժնում: Նշվում է նաև՝ սա կնպաստի, որ այս կառույցների աշխատակիցները լինեն առողջ և ապրեն երկար։

Այս մարզական մրցումներն անցկացնելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 49 մլն 723 հազար 170 դրամ։ Այս մրցումներն անցկացվելու են 2023 թվականի օգոստոսի 20-ից 27-ը, Դիլիջանի «Մ․Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության մարզաբազաներում: ՊՆ-ի, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի, ՔԿ-ի և Գլխավոր դատախազության աշխատակիցները ուժերը կփորձեն ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում և հրաձգություն մարզաձևերում։

Նարեկ Կիրակոսյան