Մեկ ամսում՝ չորս հանդիպում․ Փաշինյան-Ալիև բանակցությունները կհետաձգե՞ն հավանական պատերազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.04.2026 | 17:42
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը. ՈՒՂԻՂ
11.04.2026 | 17:22
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին մասնակցելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.04.2026 | 17:16
Կրակոցներ են հնչել Էջմիածնում, մեկ անձ ձերբակալվել է
11.04.2026 | 16:53
Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ
11.04.2026 | 16:39
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում նաև բուք
11.04.2026 | 16:13
Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկել են խաղաղության օրակարգը
11.04.2026 | 16:05
Վիշինգային խարդախություն Հայաստանում. թիրախում են բջջային օգտատերերը՝ կեղծ «5G թարմացումների» միջոցով
11.04.2026 | 15:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը
11.04.2026 | 15:30
NYMEX. Ոսկու գինը նվազել է 0.63%-ով և կազմել 4761.90 դոլար
11.04.2026 | 15:19
Վթարի ենթարկված ոստիկանները թեև Փաշինյանին չէին ուղեկցում, բայց նրա այցի առնչությամբ էին Լոռի մեկնում
11.04.2026 | 14:54
Վթարի մեղավորը «Նիսան»-ի վարորդն է եղել․ դուրս եկել հանդիպակաց գոտի․ ՔԿ
11.04.2026 | 14:35
Նորվեգիայում դահուկորդ է մահացել ձնահոսքի հետևանքով
11.04.2026 | 14:05
Կասեցվել է Ագարակում գործող լցակայանի գործունեությունը
11.04.2026 | 13:49
Հրդեհ Կամարիս բնակավայրում
11.04.2026 | 13:33
Արբելոան «Ժիրոնայի» հետ ոչ-ոքիից հետո խոսել է «Ռեալի» չեմպիոնական հավակնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսից-հունիս ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, չորս հանդիպում կանցկացնեն։ Վաշինգտոնում մայիսի 1-ից մեկնարկած Արարատ Միրզոյան-Ջեյհուն Բայրամով քառօրյա հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին, որ առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալ չի հաջողվել։

Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կշարունակեն մայիսի 19-ին՝ Մոսկվայում։ Առայժմ հայտնի չէ, թե քանի օր կտևի մոսկովյան հանդիպումը։

Մինչ նախարարների հանդիպումը՝ այս կիրակի՝ մայիսի 14-ին, Բրյուսելում եռակողմ ձևաչափով կհանդիպեն Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այս հանդիպմանը շուրջ 15 օրից ևս մեկ հանդիպում կհաջորդի, այս անգամ՝ Քիշնևում։ Միշելից զատ՝ հանդիպմանը ներկա կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ինչո՞վ է պայմանավորված սեղմ ժամկետներում արագացված հանդիպումների կազմակերպումը։ Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ Բաքուն ցանկանում է բանակցությունները տապալել և նոր ռազմական գործողություններ սկսել։

Քաղաքագետը բացառում է, որ այս արագացված հանդիպումների հիմքում փաստաթղթի ստորագրում լինի՝ հիշեցնելով, որ կողմերը Վաշինգտոնում առանցքային հարցերի շուրջ դարձյալ համաձայնության չեն եկել։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վիգեն Խաչատրյանը որոշակի մանրամասներ է ներկայացնում կիրակի Բրյուսելու սպասվող հանդիպման օրակարգից։ Ըստ նրա՝ քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Արցախին առնչվող հարցեր։

Չորս հանդիպումներից երեքն արևմտյան մայրաքաղաքներում են, մեկը՝ Մոսկվայում։ Ռուսաստանը չի թաքցրել Հարավային Կովկասում գերիշխող դիրք ունենալու հավակնությունները։ Արդյո՞ք Արևմուտքում առավել հաճախակի հանդիպումները նշանակում են, որ Մոսկվան զիջել է դիրքերը։

Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասում է, որ տրամաբանական կլիներ բանակցել այն ուժերի միջնորդությամբ, որոնք պատասխանատվություն են ստանձնել Արցախի միջանցքի անվտանգության հարցում։ ՔՊ-ից ընդդիմադիր պատգամավորին հակադարձում են՝ հիշեցնելով, որ Երևանն Արցախի խնդրի կարգավորման հարցում ռուսական տարբերակն էր ընտրել։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը չի կարծում, որ կոնֆլիկտի կարգավորման հարցում Ռուսաստանը դուրս է մղվել, քանի որ Մոսկվայում ևս հանդիպում է նախատեսվում։ Սակայն, ըստ քաղաքագետի, ամերիկյան կողմը գերիշխող է այս հարցում։

Արթուր Խաչատրյանը բրյուսելյան և մոսկովյան այցերից հայանպաստ արդյունքներ չի սպասում, քանի դեռ, ըստ նրա, բանակցողը Փաշինյանն ու նրա թիմն են։ Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն էլ կարծում է՝ Միրզոյանը որքան քիչ մնա Ռուսաստանում, այնքան ՀՀ շահը քիչ կտուժի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան