Մեր հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր ենք սպասում ՀԱՊԿ առաքելության տեղակայման համար․ Զախարովա

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվան հայ գործընկերներից ակնկալում է նախաձեռնողական քայլեր՝ վերսկսելու առարկայական աշխատանքը Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու համար։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք հայ գործընկերներից ակնկալում ենք նախաձեռնողական քայլեր՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման ուղղությամբ բովանդակալից աշխատանքը վերսկսելու և մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների ուղղությամբ: Ռուսական կողմը պատրաստ է նման աշխատանքի, ինչին Երևանը քաջատեղյակ է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան, միաժամանակ, հակաարդյունավետ է որակել պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված հանրային քննադատությունը։

«Տարակուսելի է Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ քննարկել կազմակերպության արդյունավետությունը դրանից դուրս, երբ դրա համար ՀԱՊԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության հաստատված ուղիները և, որ ամենակարևորն է, այս կազմակերպության անդամները պատրաստ են ոչ միայն լսել, այլ նաև աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Զախարովը։

Նա նշել է, որ Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք ՀՀ ղեկավարությունը տվել է երկրում ԵՄ առաքելությանը։ Ըստ Զախարովայի՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ ԵՄ դիտորդներ հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության երաշխիքներ չի տալիս և ունակ է մարտահրավերներ ստեղծել։

Տաթև Ֆռանգյան