Էսկալացիա Գազայում. Իսրայելը երկրորդ օրն է՝ հարվածներ է հասցնում զինյալների դիրքերին, նրանք պատասխանում են հրթիռակոծությամբ

Լուրեր

16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
Բոլորը

Գազայի հատվածից պաղեստինցի զինյալները հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան արդեն երկրորդ օրը շարունակվող «Իսլամական ջիհադ» խմբավորման դիրքերի և թիրախների ուղղությամբ իսրայելական օդային հարվածների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելի իշխանությունները հայտնում են, որ հրթիռների մեծ մասը որսացել են, իսկ զոհերի մասին տեղեկություններ չկան:
Իսրայելի ռազմաօդային ուժերը երկրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող «Իսլամական ջիհադի» թիրախներին։ Զինվորականները հայտնել են, որ հարվածներ են հասցրել այն վայրերին, որտեղից, ըստ իսրայելական բանակի, զինյալները հրթիռներ են արձակում Իսրայելի ուղղությամբ:

Պայթյուններ են լսվել տարբեր կետերում, այդ թվում՝ Գազայի հատվածի հյուսիսային մասում, որտեղ ականատեսները պատմում են, որ կա «Իսլամական ջիհադի» ուսումնական ճամբար։

AFP-ի լրագրողն արձանագրել է ավիահարվածները Գազա քաղաքից հյուսիս, խիտ բնակեցված տարածքից ծուխ է դուրս եկել:

Իսրայելական զինվորականները հայտնել են նաև, որ կրակ են բացել պաղեստինցի գրոհայինների ուղղությամբ, որոնք շարժվում էին դեպի Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի հրթիռների արձակման վայր:

Հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս մեկը վիրավորվել է, AFP-ին հայտնել է Գազայի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Նախօրեին Իսրայելի ՌՕՈՒ պաշտպանության ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի թիրախներին: Արդյունքում սպանվել են «Իսլամական ջիհադ» խմբավորման երեք դաշտային հրամանատարներ։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ նրանց հետ մահացել են նաև նրանց ընտանիքների առնվազն 12 անդամներ։

Իսրայելը հայտարարել է, որ գործողություն է սկսել գրոհայինների դեմ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների և երկրի անվտանգության համար:

Տաթև Ֆռանգյան