Թուրքիան ՌԴ-ի հետ պայմանավորվել է 600 մլն դոլարի գազի վճարումների հետաձգման շուրջ․ Reuters

Լուրեր

16.12.2025 | 12:33
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել «Ֆարուլի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:22
Նշան Խաչատրյանը նշանակվել է Ամրավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
16.12.2025 | 12:12
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները
16.12.2025 | 12:03
37-ամյա տղամարդը դանակահարել է հորն ու մորը․ ծնողները մահացել են, որդին ձերբակալվել է
16.12.2025 | 11:52
Ռուբեն Նազարեթյանը՝ ֆուտզալի Հայաստանի 2025թ․ լավագույն մարզիչ
16.12.2025 | 11:43
Մեր քաղաքացի Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 11:35
Արցախից տեղահանված քանի անձ է ՀՀ քաղաքացիություն ստացել․ փոխնախարարը թվեր ներկայացրեց
16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
Բոլորը

Թուրքիան հետաձգել է Ռուսաստանին բնական գազի 600 միլիոն դոլարի վճարումը մինչև 2024 թվականը: Reuters-ին այս մասին հայտնել են խնդրին ծանոթ երկու աղբյուրներ։ Նշենք, որ առաջին նման հետաձգումն է անցյալ շաբաթ հայտարարված գործարքի շրջանակում, որն ընդգծում է Անկարայի և Մոսկվայի միջև կապերի խորացումը:

Ըստ համաձայնագրի՝ Թուրքիայի՝ մինչև 4 միլիարդ դոլար արժողությամբ վճարումները Ռուսաստանին կարող են հետաձգվել մինչև հաջորդ տարի, երկու աղբյուրներն էլ անանունության պայմանով հայտնել են լրատվամիջոցին։ Համաձայնության այլ մանրամասներ չեն բացահայտվում։

Թուրքիան, որը պատրաստվում է կիրակի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, մեծապես կախված է էներգակիրների ներկրումից, և Ռուսաստանը նրա ամենամեծ մատակարարն է։ Գազի դիմաց վճարման գործարքը որոշակի նվազեցնում է ճնշումը Թուրքիայի արտաքին պաշարների վրա, որոնք սպառվել են լիրային աջակցելու արտասովոր տնտեսական քաղաքականության պատճառով։

«Պաշտոնապես 600 միլիոն դոլարի վճարումը հետաձգվել է մինչև հաջորդ տարի, դրա վրա մեծ ազդեցություն է թողել էներգակիրների գների բարձրացումը»,- ասել է իրազեկ աղբյուրներից մեկը։

Ռուսաստանի և Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունները և երկրների էներգետիկ ընկերությունները՝ «Գազպրոմը» և «Բոտաշը», չեն պատասխանել հարցի վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքներին:

Հավելենք, որ Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզն օրերս հայտարարել էր, որ Անկարայի և Մոսկվայի միջև համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի կողմից ՌԴ-ից ներկրվող բնական գազի վճարումների հետաձգման վերաբերյալ։ Նա նույնպես մանրամասներ չէր հայտնել։

Էմմա Չոբանյան