Լեհաստանում պաշտոնապես փոխել են Կալինինգրադ քաղաքի և ՌԴ Կալինինգրադի մարզի անվանումները

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Լեհաստանում պաշտոնապես հաստատել և փոխել են Կալինինգրադ քաղաքի ու Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի անվանումները։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել մայիսի 9-ից, փոխանցում է Korrespondent-ը։

Ապրիլի 12-ի նիստում Լեհաստանից սահմաններից դուրս աշխարհագրական անվանումների ստանդարտացման հանձնաժողովը որոշել է, որ ռուսական Կալինինգրադ անվանումով քաղաքի համար խորհուրդ է տրվում օգտագործել միայն լեհական Królewiec (Կրուլևիեց) անվանումը։

Վարչական միավորի համար, որտեղ գտնվում է քաղաքը, խորհուրդ է տրվում կիրառել լեհական անվանումը՝ Կրուլևեցկի մարզ, այլ ոչ թե Կալինինգրադի մարզ։

Հանձնաժողովն ընդունել է, որ «քաղաքը, որն այժմ ունի ռուսերեն Կալինինգրադ անվանումը, Լեհաստանում հայտնի է իր ավանդական Կրուլևիեց անունով», և որ ներկայիս ռուսերեն անվանումն արհեստական է և կապված չէ ո՛չ քաղաքի, ո՛չ էլ շրջանի հետ:

«Այն փաստը, որ Լեհաստանի սահմանների մոտ գտնվող մի մեծ քաղաք անվանակոչվել է Կալինինի անունով, որը, ի թիվս այլ բաների, պատասխանատու է լեհերի զանգվածային սպանության (Կատինի կոտորածը) որոշումը կայացնելու համար, Լեհաստանում հուզական, բացասական բնույթ է կրում»,- ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան