Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Financial Times-ի հրապարակած հետաքննության մեջ հիշատակվում են ադրբեջանցի գործարարների անուններ, որոնք առնչվում են  ռուսական նավթային ցանցին։ Հետաքննությունը բացահայտում է, որ Ադրբեջանի հետ կապված լցանավերը դարձել են պատժամիջոցներից խուսափելու մեխանիզմի հիմնական օղակը, գրում է ադրբեջանական Meydan TV-ն ։

FT-ը պարզել է, որ տեխնիկական սխալը հանգեցրել է ռուսական նավթային առևտրի անօրինական ցանցի բացահայտմանը։ Այս համակարգը տեղափոխել է ավելի քան 90 միլիարդ դոլարի ռուսական հում նավթ, «Ռոսնեֆտի» ծովային արտահանման մոտ 80%-ը իրականացվել է այս ուղով։

Հետաքննության հիմնական եզրակացությունները

Հիմնվելով հանրային կորպորատիվ գրանցամատյանի տվյալների վրա՝ FT-ն պարզել է, որ 48 ընկերություններ կիսում են նույն էլեկտրոնային փոստի ենթակառուցվածքը: Նրանք բոլորը տիրապետում էին 442 դոմեյնների, որոնք տեղակայված էին «mx.phoenixtrading.ltd» անունով մասնավոր սերվերի վրա:

Ավելի քան 400 դոմեյններից 19-ը պատկանում են ռուսական էներգետիկ և զարգացման ընկերություններին, մինչդեռ մի քանի դոմեյններ կապված են ադրբեջանցի գործարարների կողմից վերահսկվող ընկերությունների հետ։ Foxton FZCO-ն Ռուսաստանի մաքսային փաստաթղթերում նշված է որպես 5.6 միլիարդ դոլարի հում նավթի գնորդ։

Հնդկաստանի մաքսային գրառումների համաձայն՝ Advan Alliance-ը վաճառել է 1.5 միլիարդ դոլարի ռուսական նավթ։ Այս ընկերությունների մեծ մասը գործել է ընդամենը մոտ վեց ամիս, որից հետո փակվել և վերագրանցվել է նոր անվամբ։ Ցանցի խոշորագույն արտահանողը Redwood Global Supply FZ LLC-ն է: Այն գրանցված է ԱՄԷ-ի Ռաս ալ Խայմայի ազատ գոտում և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել 2025 թվականի դեկտեմբերին:

Ադրբեջանցի  թրեյդերներ. ովքեր են նրանք

FT-ի զեկույցը և հետագա հրապարակումները ցույց են տալիս, որ մի քանի ադրբեջանցի առևտրականներ կարևոր դեր են խաղում ցանցում։

Էթիբար Էյուբը գործարար է և «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինի մտերիմ շրջապատի անդամ։ 2023-ից 2024 թվականներին նա եղել է «Coral Energy» առևտրային ընկերության առանցքային դեմքը, որը հետագայում վերակազմակերպվել է «2Rivers» անվամբ և մինչ օրս պահպանում է Ռուսաստանի նավթի առևտրային շուկայի զգալի մասնաբաժինը։ Էյուբը գտնվում  է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։

Թահիր Քարաևը ադրբեջանական ծագում ունեցող ձեռնարկատեր է, որը 2010 թվականին հիմնադրել է Coral Energy-ն: TahirQarayev.com դոմեյնը գրանցված է նրա անունով։

Նա նաև ներառված է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում։

Թալաթ Սաֆարովը, Անար Մամեդլին և Ահմեդ Քերիմովը Մեծ Բրիտանիայի և Եվրամիության կողմից պատժամիջոցների տակ գտնվող  Ադրբեջանի այլ քաղաքացիներ են։

Նրանք օգնել են Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» կառավարմանը՝ «Zangezur», «BX Energy» և «Nord Axis» ընկերությունների միջոցով։

«Redwood Global Supply»-ն ընկերություն է, որը հայտնի է իր ոչ թափանցիկությամբ։ Չնայած ընկերության սեփականատերերը պաշտոնապես չեն բացահայտվում, FT-ը նշում է, որ այն վերահսկվում է ադրբեջանցի գործարարների կողմից և այս ցանցի շրջանակներում ամենամեծ արտահանողն է։

Այս ցանցը, շրջանցելով Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո սահմանված էներգետիկ պատժամիջոցները, միլիարդավոր դոլարներ է բերում Ռուսաստանի տնտեսությանը։

«Ռոսնեֆտի» ծովային արտահանման մոտ 80%-ը ուղղորդվում է այս ցանցով։

Մի քանի ամիս գործելուց հետո ընկերությունները փոխում են իրենց անունները, ինչը թույլ է տալիս խուսափել պատժամիջոցներից։

Նման բիզնես սխեմաները նպաստում են «ստվերային նավատորմի» ձևավորմանը, որը դժվար է հայտնաբերել արևմտյան բանկերի և մաքսային մարմինների համար։

Ադրբեջանցիների  գործունեությունը ազդում է տարածաշրջանային էներգետիկ քաղաքականության վրա և հարցեր է առաջացնում ադրբեջանական բիզնես էլիտայի դերի վերաբերյալ միջազգային պատժամիջոցների համակարգում։

Ադրբեջանի մասին նախկինում էլ է խոսվել

Ադրբեջանցի ձեռնարկատերների հետ կապված ընկերությունները նախկինում մասնակցել են ռուսական նավթի հետ կապված նմանատիպ սխեմաների։

Coral Energy-ն (այժմ՝ 2Rivers) 2024 թվականի ամռանը փոխեց իր սեփականության կառուցվածքը և շարունակեց առևտուրը ԱՄԷ-ում հիմնադրված նոր՝ Safira Global Trading ընկերության միջոցով։

BX Energy-ն և Nord Axis-ը շահագործում են տանկերներ, որոնք ռուսական հում նավթը Պրիմորսկ նավահանգստից տեղափոխում են Թուրքիայի Նեմրութի ծոցի պահեստարաններ։ Նավերի անունները համընկնում են  Karabakh и Shusha անունների հետ։ 2025 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել մի քանի ադրբեջանցի թրեյդերների նկատմամբ, այդ թվում՝ Թալաթ Սաֆարովի և Ամեդ Քերիմովի։ Ըստ պարբերականի՝ նրանք օգտագործել են 2Rivers ցանցը՝ «Ռոսնեֆտ»-ի նավթը վերանվանելու և այն արևմտյան շուկաներ ուղղորդելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի