ՄԱԿ-ից ասացին՝ քաղաքական հարցերով չեն զբաղվում․ արցախցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներն այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո նամակ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին․ արցախցիների ներկայացուցիչներին ընդունել են գրասենյակի աշխատակիցները։

«Մենք նախ հիշեցրինք, որ ՄԱԿ-ը պարտավորություններ ունի հայ փախստականների առաջ, և ոչ միայն 2020 թվականին ձևավորված, այլ նաև 1988 թվականից ձևավորված»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած քննարկումից հետո լրագրողներին հետ զրույցում նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

«Իրենց հիշեցրինք, որ ՄԱԿ-ն ունի իր անալիտիկ փորձագիտական կենտրոնները։ Եվ ո՞նց է լինում, որ առանց որևէ անալիտիկ գործունեության, ՄԱԿ-ում գրանցվում է 600 հազար այսպես կոչված ադրբեջանցի փախստական, և ոչ մի հայ փախստական՝ 1988-ից սկսած։
ՄԱԿ-ի հայկական մասում գրված է, որ 26 750 փախստականին մոտիկ կարգավիճակով Արցախի հայեր են գրանցված։
Ասացինք, որ որքանով էլ նոյեմբերի 9-ի թուղթն ապօրինի է, գողական ու խուժան մի փաստաթուղթ է, բայց այդ փաստաթղթով ուժի գործադրմամբ ֆաշիստական Բաքուն հասավ իր մի շարք նպատակներին։ Եվ այսօր էլ նա իրողություն է դարձնում այդ փաստաթղթի 7-րդ կետը։ Այսինքն՝ առանց վերահսկման, փախստականների անվան տակ ինչ-որ մարդկանց մխրճում է երբեմնի ազատագրված տարածքներ, Թալիշի շրջան և այլն։

Անկախ նրանից՝ ՄԱԿ-ն այդ եռակողմ հայտարարությունն ընդունում է, թե ոչ, տեղյակ է, որ գոյություն ունեն փախստականներ, և պարտավոր էր նրանց տիրություն անել։ 2020 թվականին ձևավորվել են միայն հայ փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Այնպես որ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ թուղթը պետք է վերաբերեր բացառապես 26 750 փախստականների վերադարձի հարցին, որով ՄԱԿ-ը չի զբաղվում։ Եվ խնդիրն այն չէ, թե այդ եռակողմ հայտարարությունն ովքեր են ստորագրել։ Եթե որևէ տեղ կա փախստական, ՄԱԿ-ն իր մանդատը պետք է իրականացնի։

Այսօր ՄԱԿ-ը չի հետևում այդ հարցին, և հնարավորություն է տվել, որ Իլհամը փախստականների անվան տակ ինքնագլուխ ինչ-որ տեռորիստների, մարդասպանների մխրճի այդ շրջաններ»,- ակցիայի մասնակիցը։։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը շատ լավ գիտի, որ Բերձորի միջանցքը հումանիտար միջանցք է և ունի հստակ կարգավիճակ, դա միակ ճանապարհն է, որն Արցախի դե ֆակտո կայացած հանրապետությունը կապում է մայր Հայաստանի հետ, և ուժի կիրառմամբ այսօր Բաքուն այնտեղ անցակետ է դնում, փոփոխում է միջանցքի կարգավիճակը, իսկ ՄԱԿ-ը որևէ կձևով չի կանխում։

«Մենք հարց տվեցինք, թե ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման գործակալությունն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի ցեղասպան Բաքվի կոշտ ուժին հակադարձի և կարողանա կանխարգելել ցեղասպանությունը՝ թե Արցախի բեկորի վրա, թե Հայաստանի Հանրապետության տարածքում»,- հավելեց Ավագյանը։

Նա հիշեցրեց, որ 2012 թվականին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարը, ով այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է, եկավ Երևան և այստեղ ստիպեց ՀՀ երրորդ նախագահին՝ ի լուր աշխարհի հայտարարելու, որ պաշտոնական Երևանը երբևէ փախստականների հարցը չի քաղաքականացրել։

«Մենք բանավոր պահանջ դրեցինք, որը, անշուշտ, կամրագրենք գրավոր նամակով, որպեսզի այսօր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով հանձնակատարը գա Հայաստանի Հանրապետություն և հանդիպի այն 26 750 հազար փախստականին մոտեցված կարգավիճակով մարդկանց հետ, լսի նրանց պահանջները, ծանոթանա նրանց զրկանքներին»,- նշեց Ավագյանը։

Նա նաև ընդգծեց, որ ՄԱԿ-ից ասացին, որ աշխարհի որևէ երկրում ՄԱԿ-ի որևէ գրասենյակ քաղաքական հարցերով չի զբաղվում, հումանիտար և զարգացման հարցերով է զբաղվում։

Մանրամասները՝ տեսանյութում։