Թուրքիան կարևոր գործընկեր է ՌԴ-ի համար․ Լավրովը Չավուշօղլուին հաջող ընտրություններ է մաղթել

Լուրեր

24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերներին մաղթել է մայիսի 14-ին նախանշված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում և վստահություն հայտնել, որ դրանք կլինեն արդար և թափանցիկ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կցանկանայի թուրք գործընկերներին մաղթել հաջող համընդհանուր ընտրություններ՝ օգտվելով այս հնարավորությունից։ Ինչքան գիտեմ՝ այդ ընտրությունները երկրից դուրս արդեն սկսվել են։ Համոզված եմ, որ դրանք լինելու են արդար, թափանցիկ, ապահովելու են հնարավորություն արտահայտելու թուրք ժողովրդի կամքը՝ ինչ արտաքին միջամտություն էլ լինի»,- ասել է Լավրովը Մոսկվայում բացելով Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հետ քառակողմ հանդիպումը։

Լավրովը Թուրքիան անվանել է ՌԴ-ի «լավ հարևան և կարևոր գործընկեր»։

«Մենք տեսնում ենք, թե որքան է աճել նրա միջազգային և տարածաշրջանային հեղինակությունը վերջին տարիներին, և մենք վճռական ենք՝ է՛լ ավելի ընդլայնելու և ամրապնդելու մեր երկկողմ համագործակցությունը»,- ասել է նա։

Հավելենք, որ Մոսկվայում չորս երկրների ԱԳ նախարարները քննարկում են սիրիական զարգացումները, թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը։

Էմմա Չոբանյան