Ադրբեջանին դուրս թողնել չի ստացվի․ Ալիևն արձագանքել է Քըլըչդարօղլուի «թուրքական ճանապարհին»

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Շուշի քաղաքից ուղերձով դիմել է ադրբեջանցիներին՝ կապված հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի հետ։

Ակնհայտ կեղծիքներ պարունակող ուղերձում Ալիևն անդրադարձել է նաև «Միջին միջանցքին»։

«Ուզում եմ հիշեցնել, որ հենց Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ Ադրբեջանում տեղի ունեցավ շատ մեծ և ներկայացուցչական միջազգային համաժողով Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։ Այդ տարիներին  դրվեց նախագծի հիմքը, որի անունն է «Միջին միջանցք»՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա։ Այսինքն՝ այդ միջանցքի անցումն Ադրբեջանի տարածքով պայմանավորված էր այդ տարիներով, չնայած որոշները դա չէին ուզում։ Այսօր էլ կան մարդիկ, որոնք փորձում են Ադրբեջանը դուրս թողնել ռազմավարական նախագծից, սակայն նրանց ցանկություններին վիճակված չէ իրականություն դառնալ»,- ասել է Ալիևը՝ այսպիսով արձագանքելով Թուրքիայի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Հավելենք, որ ճանապարհի երթուղին Ալիևը մանիպուլացնում է, քանի որ առկա են այդ միջանցի մի շարք երթուղիներ, և ոչ բոլորում է Ադրբեջանն առկա։

Հիշեցնենք՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն սոցցանցերի իր էջերում տեսանյութ էր հրապարակել՝ «Ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք, սա թուրքական ճանապարհն է» վերնագրով։ Նա նշել էր, որ պատմական մետաքսի ճանապարհը վերաբացվելու է, և հայտարարել, որ այն կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկը՝ 5,500 կմ երկարությամբ երկաթուղային կապով։

«Այս նախագիծը դեպի ծով ելք չունեցող Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիացնի թուրքական նավահանգիստներին։ Թուրքիան կդառնա թյուրքական աշխարհի ծովային դարպասը»,- ասել էր Քըլըչդարօղլուն։

Այս նախագիծն առաջացրել է Բաքվի զայրույթը, քանի որ դրանում Ադրբեջանը ներառված չէ։ Սա է՛լ ավելի է բորբոքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի ընդդիմության դեմ իրականացվող արշավը։ Հավելենք, որ Թուրքիայում նախընտրական արշավի մեկնարկից ի վեր ադրբեջանական ամբողջ պետական քարոզչությունը, ինչպես նաև Թուրքիայում գործող Բաքվի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները լծված են Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզարշավը սատարելու գործին։ Այս արշավին միացել է նաև անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ապրիլի 29-ին մեկնել էր Անկարա և հայտնել ընտրություններում Էրդողանին իր աջակցության մասին։ Սրա հետևանքով թուրքական հասարակությունում առկա է դժգոհություն, որ պաշտոնական Բաքուն խառնվում է Թուրքիայի ներքին գործերին։

Ի դեպ, Քըլըչդաչօղլուին արձագանքել  էր նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Թուրքական ճանապարն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով։ Պարոն Քըլըչդարօղլուն ներկայացրել է Ադրբեջանը շրջանցող քարտեզ։ Եղբա՛յր, Ադրբեջանից ի՞նչ ես ուզում»,- հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան