Սաուդյան Արաբիան վերաբացել է դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Սիրիայում

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիայում իր դիվանագիտական ներկայացուցչությունը վերաբացելու մտադրության մասին։ Դրա գլխավոր խնդիրը կլինի «համատեղ արաբական մոտեցման» զարգացումը, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ՝ մայիսի 7-ին, Արաբական պետությունների լիգայի մասն կազմող երկրների արտաքին գործերի նախարարները պաշտպանել էին կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը երկարաձգելու որոշումը, որը դադարեցվել էր 2011 թվականի նոյեմբերին՝ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմից Սիրիայում ժողովրդավարական ցույցերը կոշտ մեթոդներով ճնշելու պատճառով։

Բողոքի ցույցերը ճնշելուց հետո երկրում բռնկված հակամարտության ընթացքում մինչ օրս 500 հազար մարդ է զոհվել։ Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ սիրիական ենթակառուցվածքներն ու արդյունաբերությունը մեծ հարված են ստացել:

Էր Ռիադը Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2012 թվականին։ Դրանից հետո Սաուդյան Արաբիան բացահայտորեն հանդես եկավ Ասադի վարչակարգի տապալման օգտին և քաղաքացիական պատերազմի ֆոնին աջակցեց սիրիացի ապստամբներին։

Սաուդյան Արաբիայի կողմից Դամասկոսում դիվանագիտական առաքելությունը վերաբացելու մասին հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է Մոսկվայի, Դամասկոսի, Անկարայի և Թեհրանի բարձրաստիճան դիվանագետների հանդիպման մասին, որը նախատեսված է մայիսի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում։ Բանակցությունների նպատակը «կարծիքների փոխանակումն է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման,  ինչպես նաև այժմ Թուրքիայում գտնվող 3,7 միլիոն սիրիացի փախստականների՝ իրենց հայրենիք «կամավոր վերադարձի» մասին։

Տաթև Ֆռանգյան