Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը Արևմուտքին հորդորել է մեծ հույսեր չկապել Ուկրաինայի ԶՈւ հակահարձակման հետ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, հետևելով երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովին, Արևմուտքին հորդորել է չափազանց մեծ հույս չկապել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այդ գրոհին որպես վերջինը մի վերաբերվեք, քանի որ մենք չգիտենք, թե ինչով այն կավարտվի։ Եթե մենք այդ հակահարձակման ընթացքում կարողանանք ազատագրել մեր տարածքները, դուք արդյունքում կասեք․ այո՛, այն վերջինն էր։ Սակայն եթե ոչ, դա կնշանակի, որ մենք պետք է պատրաստվենք հաջորդ հակագրոհին»,- ընդգծել է Կուլեբան Bild թերթին տված հարցազրույցում։

Մայիսի 6-ին ամերիկյան The Washington Times թերթը գրել էր ուկրաինական ղեկավարության մտավախությունների մասին, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման արդյունքը չի արդարացնի դրա հետ կապված սպասումները։ «Մեր հակահարձակողական արշավից ակնկալիքներն աշխարհում գերագնահատված են», – թերթը մեջբերել էր  Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովին։ «Մարդկանց մեծ մասն ինչ-որ մեծ բանի է սպասում»,- ասել էր նա WP-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այս ֆոնի վրա գործողության արդյունքը կարող է հանգեցնել «էմոցիոնալ հիասթափության»։

Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ Կուլեբան  ասել էր. «Մարդկանց պետք է հիշեցնել, որ մենք համբերատար բանակցել ենք Ռուսաստանի հետ 2014-2022 թվականներին: Համբերատարությամբ: Այս բանակցությունների առաջին մասն անցկացվել է Գերմանիայի և Ֆրանսիայի աջակցությամբ: Եվ մեզ խորհուրդ էին տալիս զիջումների գնալ այստեղ, այնտեղ, արդյո՞ք ստացվեց, ո՛չ, մենք նպաստեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ամենամեծ պատերազմին»:

«Եթե նա իրական խաղաղություն ցանկանար, չէր սկսի այս պատերազմը: Սա այն չարիքը չէ, որի հետ կարելի է բանակցել», – ասել է Կուլեբան։