Բայրամովը խոսել է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպման մասին

Լուրեր

08.04.2026 | 20:09
Պարույր Հայրիկյանն ու Վարդան Ղուկասյանը միասին են մասնակցելու ընտրություններին
08.04.2026 | 20:03
Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել հարևան տան բակում. կա տուժած
08.04.2026 | 19:51
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի հետ հրադադարը
08.04.2026 | 19:45
Ես սարսափում եմ Սամվել Կարապետյանի անունից․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 19:28
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել
08.04.2026 | 19:13
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան. կան զոհեր
08.04.2026 | 19:00
Փաշինյանը հակադարձեց Պուտինի ճնշումներին․ զգուշացրել եմ վարչապետին՝ վտանգավոր է 2 աթոռին նստելը, ԵՏՄ-ից դուրս արի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 18:42
 Զախարովան ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններից է բողոքել
08.04.2026 | 18:27
Ղազախստանից պատվիրակություն է գալիս ՀՀ // Ադրբեջանում երեք երկրաշարժ է եղել․ ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 18:25
Պենտագոնի ղեկավարը ևս Իրանի հետ պատերազմը համարում է հաղթանակ
08.04.2026 | 18:16
Անգլիան 5-րդ ուղեգիրն է ապահովել Չեմպիոնների լիգայում
08.04.2026 | 18:03
Մոջթաբա Խամենեին առանցքային դեր է խաղացել. Axios-ը պատմում է, ինչպես են ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության եկել հրադադարի շուրջ
08.04.2026 | 17:55
Վրաստանի իշխանությունները մտադիր են Թբիլիսիում առգրավել հինգ ընտանիքի սեփականություն՝ Հեյդար Ալիևի անվան կենտրոնի կառուցման համար
08.04.2026 | 17:47
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը քառորդ եզրափակիչում է
08.04.2026 | 17:40
Ալիևը զանգահարել է Փեզեշքիանին ու շնորհավորել հրադադարի կապակցությամբ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում խոսել է մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։

«Ադրբեջանի ու Հայաստանի սպասվող բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի անբաժանելի մասն են»,-ասել է Բայրամովը։

«Ընդհանուր առմամբ. մենք դրական ենք գնահատում ընթացող գործընթացը,  որովհետև երբեմն տարբեր պատճառներով բանակցային գործընթացում ընդհատումներ կամ ձգձգումներ են լինում։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս ուղղությամբ միշտ շարունակական է և հետևողական։ Մենք կողմ ենք բանակցային գործընթացին և կարգավորմանը»,- հայտարարել է Բայրամովը՝  պնդելով, թե «Հայաստանը ժամանակ առ ժամանակ արտահայտում է անհետևողական մոտեցումներ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն  ղեկավարը միաժամանակ մանիպուլյատիվ պնդում է արել, թե բանակցություններում 6 ամիս ընդմիջում  է եղել ու միջազգային միջնորդների շնորհիվ տեղի են ունեցել վերաբանակցություններ։

Հիշեցնենք, որ փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ի դեպ, Բայրամովը չի նշել , թե ինչպես է ստացվել, որ ամիսներ շարունակ Ֆրանսիայի և նախագահ Էմանունել Մակրոնի հասցեին ծաղրական ու վիրավորական բովանդակությամբ հայտարարություններից հետո Բաքուն կրկին համաձայնել է ֆրանսիական միջնորդությանը։

Հիշեցնենք, որ ԵԽ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նրանց հանդիպումները ուղեկցվելու են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հանդիպումով 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Բայրամով անդրադարձել է նաև մայիսի 1-4-ը Վաշինգտոնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին։

«Իհարկե, մենք չենք կարող խոսել ամբողջական համաձայնության մասին, բավականաչափ տարաձայնություններ կան կողմերի միջև։ Առանձին կետերի շուրջ համաձայնություն կար, այսպես ասած, մենք քայլ ենք արել առաջ, պետք է իրատեսորեն մոտենանք գործընթացին»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան