Ֆրանսիայի խորհրդարանը «Վագները» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորումը Ֆրանսիայում ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Բանաձևին կողմ են քվեարկել Ազգային ժողովի պատգամավորները, գրում է currenttime.tv-ին։  Փաստաթուղթը պարունակում է գերմանական հետախուզական ծառայությունների գնահատականները, որոնց համաձայն  «Վագներ» խումբը «մասնակցել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին ու խոշտանգումներին»։ Ընդգծվում է, որ Ուկրաինայում խմբի գործողությունները կարող են որակվել որպես ռազմական հանցագործություններ։

Ֆրանսիացի պատգամավորների  ընդունած փաստաթղթում նշվում է նաև Սիրիայում, Մալիում ու Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում խաղաղ բնակչության նկատմամբ ռուսական խմբավորման կողմից բազմաթիվ ոտնձգությունների մասին։ Պատգամավորները դիմում են կառավարությանը՝ «հրավիրելով դիվանագիտական ​​համագործակցության Եվրամիության հետ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ահաբեկչական կազմակերպությունների՝ Եվրամիության ցուցակում ներառելու համար։

Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանը կոչ է արել «ավելի արդյունավետ աջակցություն ցուցաբերել ահաբեկչության զոհերին, որպեսզի տուժածները կարողանան արդարադատություն ստանալ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փոխհատուցում»:

Հիշեցնենք, որ  մարտին էլ Լիտվայի Սեյմն էր «Վագները» ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Մեծ Բրիտանիան ևս մտադիր է խմբավորումը ներառել  ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ The Times-ի հաղորդմամբ՝ բրիտանական խորհրդարանը բանաձևը կարող է ընդունել առաջիկա շաբաթների ընթացքում։

Էմմա Չոբանյան