Հաղթանակի շքերթն ի ցույց դրեց ռուսական բանակի հյուծվածությունը Ուկրաինայի հետ պատերազմի երկրորդ տարում․ վերլուծաբաններ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

2023 թվականի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել է զգալիորեն ավելի քիչ զինտեխնիկա, քան նախորդ տարիներին։ Առցանց հեռարձակման վրա հիմնված հաշվարկներ են իրականացրել մի շարք վերլուծաբաններ։

Ըստ վերլուծաբան Օլիվեր Ալեքսանդրի հաշվարկների՝ Կարմիր հրապարակով այս տարի, ընդհանուր առմամբ, անցել է ընդամենը 51 միավոր տեխնիկա։ Դեռևս անցյալ տարի, երբ շքերթի մասշտաբներն արդեն իսկ կրճատվել էին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, ռազմական շքերթին մասնակցել է 131 միավոր մեքենա։ 2021 թվականին դրանց թիվը եղել է 197․ այսինքն՝ կրճատումը, մինչպատերազմյան շրջանի համեմատ, գրեթե 4 անգամ է։

Բուն շքերթը տևել է մոտ 45 րոպե, ներառյալ՝ զորքերի անցումը և Վլադիմիր Պուտինի ելույթը: Նախորդ տարիներին շքերթների տևողությունը հասնում էր մեկուկես ժամի, բայց այն ժամանակ դրանում ներառված էր նաև օդային հատված, որն այս տարի չեղարկվել է։

Ուշագրավ է, որ բացակայել են ժամանակակից տանկերը: Շքերթը 2007 թվականից ի վեր առաջին անգամ անցել է առանց ծանր զրահատեխնիկայի։

Տեխնիկայի անցումը բացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Т-34 տանկերը, դրանց հետևից անցել են «Վագր» ռազմական մեքենաները, այնուհետև «Ուրալներ» և «Բումերանգ» հետևակի մարտական մեքենաները, Կարմիր հրապարակով անցել են նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, C-400 և «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային կայանքներ։

Զորահանդեսին ռազմական տեխնիկայի անցումը տևել է 10 րոպեից էլ պակաս։ Նախկինում տեխնիկայի անցումը զգալիորեն ավելի շատ ժամանակ էր զբաղեցնում, բացի այդ, ցուցադրվում էին ժամանակակից «Արմատա» տանկեր ու այլ մեքենաներ, որոնք աշխարհում, ինչպես ասում էին մեկնաբանները, նմանօրինակը չունեն։ Ընդ որում, ռազմական գործողություններում, ինչպես նշել են բազմաթիվ մեկնաբաններ, այդ տեխնիկան կա՛մ չի մասնակցել, կա՛մ մասնակցել է միանգամայն սահմանափակ թվով։

«Ագենստով»-ի փոխանցմամբ էլ՝ շքերթին մասնակցել է մոտ ութ հազար զինվորական․ սա 2008 թվականից ի վեր մասնակիցների նվազագույն թիվն է։ Անցյալ տարի շքերթին մասնակցել է 11 հազար զինվորական։

Այս անգամ միանգամից մի քանի զինվորական կազմավորումների շքերթային ստորաբաժանումներ չեն մտել Կարմիր հրապարակ, որոնք ավանդաբար մասնակցել են ռազմական շքերթներին։ Դրանք են, մասնավորապես, Կանտեմիրովսկայա 4-րդ գվարդիական տանկային դիվիզիան, Տամանսկայա դիվիզիայի զինծառայողները, Սևաստոպոլի 27-րդ առանձին պահակային մոտոհրաձգային բրիգադը, 45-րդ առանձին ինժեներական բրիգադը։

Կանտեմիրովսկայա 4-րդ գվարդիական տանկային դիվիզիան անցյալ տարվա աշնանն ուկրաինական հակահարձակման ժամանակ գտնվում էր Խարկովի ուղղությամբ ճակատում։ Այն ժամանակ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը և Forbes-ը հայտնեցին դիվիզիային հասցված լուրջ վնասների մասին:

Հավելենք նաև, որ այս տարի Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներում շքերթները չեղարկվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։