«Թուրքական ճանապարհն» անցնում է Ղարաբաղով․ Չավուշօղլուն Բաքվին «պաշտպանել» է Քըլըչդարօղլուից

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Նախընտրական քարոզարշավն ագրեսիվ հռետորաբանությամբ շարունակող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այս անգամ էլ որոշել է Ադբեջանին պաշտպանել ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից։ Այսօր Չավուշօղլուն Անթալիայի Արհեստավորների պալատի միության միջոցառմանն ունեցած ելույթում անդրադարձել է Քըլըչդարօղլուի ներկայացրած «թուրքական ճանապարհին»։

«Այն քաղաքականությունը, որին Թուրքիան այսօր հետևում է, բանականության ճանապարհն է, ողջախոհության ճանապարհը, խաղաղության ճանապարհը, Ղրիմի թաթարներին և մեսխեթցի թուրք ազգականներին պաշտպանելու ճանապարհն է։ Թուրքական ճանապարհն անցնում է միջին միջանցքով։ Թուրքական ճանապարն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով։ Պարոն Քըլըչդարօղլուն ներկայացրել է Ադրբեջանը շրջանցող քարտեզ։ Եթե շրջանցեք Ադրբեջանը, ստիպեք մեր բեռնատարներին սպասել սահմաններին մի քանի օր, այդ ճանապարհի վերջը թեքությունն է լինելու։ Եղբա՛յր, Ադրբեջանից ի՞նչ ես ուզում»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որի հիմնադիրը Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է, ստեղծման պատմությունից ի վեր «խնդիրներ ունի ադրբեջանցի եղբայրների հետ»։

«Կա Ադրբեջան, Թուրքմենստան, շրջանցում եք նրանց, լրիվ ուրիշ երթուղի է։ Ո՞ւմ եք ծառայում: Ո՞վ է ձեզ տվել այս քարտեզը, ո՞վ է խաբել։ Նրանք ձգտում են կառավարել երկիրը։ Նման բան չի լինի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հավելենք, որ ավելի վաղ Քեմալ Քըլըչդարօղլուն սոցցանցերի իր էջերում տեսանյութ էր հրապարակել՝ «Ո՛չ արևմուտք, ո՛չ արևելք, սա թուրքական ճանապարհն է» վերնագրով։ Նա նշել էր, որ պատմական մետաքսի ճանապարհը վերաբացվելու է, և հայտարարել, որ այն կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկը՝ 5,500 կմ երկարությամբ երկաթուղային կապով։

«Այս նախագիծը դեպի ծով ելք չունեցող Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը կմիացնի թուրքական նավահանգիստներին։ Թուրքիան կդառնա թյուրքական աշխարհի ծովային դարպասը»,- ասել էր Քըլըչդարօղլուն։

Այս նախագիծն առաջացրել է Բաքվի զայրույթը, քանի որ դրանում Ադրբեջանը ներառված չէ։ Սա է՛լ ավելի է բորբոքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի ընդդիմության դեմ իրականացվող արշավը։

Հավելենք, որ Թուրքիայում նախընտրական արշավի մեկնարկից ի վեր ադրբեջանական ամբողջ պետական քարոզչությունը, ինչպես նաև Թուրքիայում գործող Բաքվի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները լծված են Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզարշավը սատարելու գործին։ Այս արշավին միացել է նաև անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ապրիլի 29-ին մեկնել էր Անկարա և հայտնել ընտրություններում Էրդողանին իր աջակցության մասին։ Սրա հետևանքով թուրքական հասարակությունում առկա է դժգոհություն, որ պաշտոնական Բաքուն խառնվում է Թուրքիայի ներքին գործերին։

Էմմա Չոբանյան