ԱՄՆ-ն Էստոնիա է ուղարկում F-22 նորագույն կործանիչներ

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը 5-րդ սերնդի F-22 Raptor բազմանպատակային կործանիչների էսկադրիլիա են տեղակայել Տալլինի (Էստոնիա) մոտ գտնվող Էմարի ավիաբազայում։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի կործանիչները, որոնք ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի արևելյան թևի երկայնքով օդային պաշտպանության առաքելություն են իրականացնում, մայիսի 8-ին իրականացրել են Agile Combat Employment տեղակայումն Էստոնիայի Էմարի ավիաբազայում՝ Բալթիկ ծովի տարածաշրջանում ագրեսիան զսպելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ապրիլի սկզբին էլ ԱՄՆ-ից 12 միավոր F-22 կործանիչներ են տեղափոխվել Լեհաստանի Պովիդզ ավիաբազա՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համատեղ կարողությունները լրացնելու առաքելություն ապահովելու նպատակով:

Լատվիայում իսպանական զինված ուժերը տեղակայել են NASAMS հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ Էստոնիայում տեղակայված բրիտանական Typhoon կործանիչները պարեկություն են իրականացնում Բալթյան երկրների օդային տարածքում:

«Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, գտնվում են կարևոր օդային, ցամաքային և ծովային միջանցքում, որը պահանջում է Դաշինքի անդամների համակարգված մոտեցում՝ պահպանելու և աջակցելու միջազգային մանևրելու ազատությունն ամբողջ տարածաշրջանում»,- ընդգծել են ԱՄՆ ռազմաօդային ուժերից։

Տաթև Ֆռանգյան