Պրիգոժինը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ ստորաբաժանումը փախել է՝ լքելով Բախմուտում դիրքերը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պնդում է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը մայիսի 9-ին լքել է դիրքերը Դոնեցկի մարզի Բախմուտի շրջանում։ Այս մասին նա հայտնել է տեսանյությում, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը, փոխանցում է Meduza-ն։

«Այսօր ՊՆ ստորաբաժանումներից մեկը փախել է՝ թողնելով դիրքերը։ Բոլորը փախան և մերկացրին ճակատը՝ գրեթե երկու կիլոմետր լայնությամբ և 500 մետր խորությամբ։ Դե, մենք ինչ-որ կերպ արգելափակեցինք այն»,- ասել է Պրիգոժինը:

Նա նաև նշել է, որ դիրքերը թողել է ՌԴ ՊՆ 72-րդ բրիգադը։ Պրիգոժինի խոսքով՝ ռուս զինվորականները թողել են ռազմավարական հենակետ, որտեղ զոհվել են «Վագների» շուրջ 500 վարձկաններ։

Նա, սակայն, չի մանրամասնել, թե ռազմաճակատի որ հատվածի մասին է խոսքը։

Պրիգոժինը պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը «պատռում են թևերը» Բախմուտի ուղղությամբ, վերախմբավորվում են Զապորոժիեի ուղղությամբ և մոտ ապագայում հակահարձակման կանցնեն։ Նա նաև բողոքել է, որ ՌԴ ՊՆ-ն չի տրամադրել խոստացած զինամթերքը։ Նրա խոսքով՝ մայիսի 8-ին նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է, որ «Վագները» ստանալու է պահանջված զինամթերքի 10 տոկոսը։ Պրիգոժինը նաև հավելել է, որ «Վագները» չի հեռանալու Բախմուտից դեռևս մի քանի օր։

Ըստ Պրիգոժինի՝ ՌԴ ՊՆ-ն, իբր, վարձականներին սպառնացել է պետական դավաճանությամբ Բախմուտը լքելու դեպքում։

Էմմա Չոբանյան