Ալիևը գրավյալ Շուշիում Աթաթուրքի անունը կրող փողոց է բացել

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Վերջին մի քանի օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, այցելում են Արցախի գրավյալ տարածքներ ու սեփական հանրությանը քարոզչական հերթական շոուն մատուցում։ Նախօրեից էլ Ալիևներն Արցախի գրավյալ հայկական Շուշիում են։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիև ամուսիններն այսօր մասնակցել են մի շարք օբյեկտների բացմանն ու հիմնարկեքի արարողությունների, որոնց շարքում առանձնանում է Աթաթուրքի անունը կրող փողոցի բացումը։ Ալիևը մասնակցել է փողոցի ցուցանակի բացման արարողությանը։

Ի դեպ, մայիսի 9-11-ը Բաքվի իշխանությունները Շուշիում երաժշտական փառատոն են անցկացնում, որին մասնակցելու են կատարողներ և երաժշտական ​​խմբեր Ղազախստանից, Ղրղզստանից, Հունգարիայից, Մոլդովայի Գագաուզիայի մարզից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, չճանաչված Հյուսիսային Կիպրոսից, Ռուսաստանի Դաշնության Ալթայի, Խակասիայի, Սախայի, Թաթարստանի և Տուվայի հանրապետություններից։

Էմմա Չոբանյան