Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական բանակը հայտնել է, որ երեքշաբթի՝ մայիսի 9-ի գիշերը, հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման թիրախներին։  Հարվածները հաջորդել են Գազայից իսրայելական տարածքի հրթիռակոծություններին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, նույնքան էլ՝ վիրավորվել։ «Saraya al-Quds»-ը, որը «Իսլամական ջիհադի» զինված թևն է, հայտնել է իր դաշտային երեք հրամանատարների զոհվելու մասին։ Սպանվել են նաև նրանց կանայք և որդիները:

Հերթական սրման պատճառն իսրայելական բանտում ամիսներ տևած հացադուլից հետո «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան ներկայացուցչի մահն էր։ Գազայում արմատականները հայտարարեցին պատասխան հարվածների մասին, որից հետո Իսրայելի տարածքը մի քանի օր շարունակ հրթիռակոծվում էր։ Հարավային Իսրայելի բնակիչներին իշխանությունները խնդրում են մնալ ապաստարանների մոտ, մի շարք բնակավայրերում փակ են դպրոցները և առանձին փողոցներով երթևեկությունը: