Տարոն Մարգարյանն արդեն առողջ է, շարունակում է աշխատել որպես քաղաքապետ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Երևանի ավագանու վերջին նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա չէր, և նիստը վարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Ավագանու այդ նիստից հետո քաղաքապետի լրատվական ծառայությունը տարածեց մամուլի հաղորդագրություն, ըստ որի՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացման շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի հետ։ 

Հետքրքրական է, որ քաղաքապետարանի լրատվականն այս հանդիպման մամուլի հաղորդագրությանը կից ներկայացրել էր լուսանկար, որտեղ Տարոն Մարգարյանը չկար։ 

Արդյոք քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաճախում է աշխատանքի, Factor.am-ը փորձեց պարզել Երևանի քաղաքապետարանի  հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանից։ «Տարոն Մարգարյանն առողջացել է, հաճախում է աշխատանքի, քաղաքապետն իր աշխատանքային պարտականություններն է իրականացնում  բնականոն հունով, այնպես որ, որևէ խնդիր չկա»,- ասաց Գևորգյանը։

Հարցին՝ նախատեսվո՞ւմ է արդյոք անցկացնել ավագանու արտահերթ նիստ, Արթուր Գևորգյանը պատասխանեց․ «Նման հարց օրակարգում չկա, ոչ»։